Լրահոս

18.10.2011 11:02


«Չենք լռելու»-ն կոչ է անում պատգամավորներին զբաղվել իրենց հակագովազդով

«Չենք լռելու»-ն դիմում է Ազգային ժողովի իշխանական պատգամավորներին` լրագրողների հետ բոլոր հանդիպումների (ասուլիսների, ճեպազրույցների, հարցազրույցների) ժամանակ երիտասարդական նախաձեռնությանը քննադատելու և դատապարտելու խնդրանքով: Այժմ այդ գործով զբաղվում են հատուկենտ պատգամավորներ միայն:

Ազգընտիրների կողմից «Չենք լռելու»-ի ակտիվ հակափիառը ահռելի օգնություն կլինի նախաձեռնությանը` հաշվի առնելով հոգեբանության մեջ վաղուց հայտնի պատկերների շրջման ֆենոմենը, երբ հեղինակություն չվայելող աղբյուրի կողմից տրված ինֆորմացիան ընկալվում է հակառակ տեսքով: Այսինքն, եթե վստահություն չներշնչող անձը նպատակ է հետապնդում հակագովազդել այս կամ այն երևույթը, հանրային գիտակցության մեջ ձևավորվում է նրա շրջուկը` օժտելով այդ երևույթը դրական հատկանիշներով: Իսկ այն, որ Ազգային ժողովի պատգամավորների ճնշող մեծամասնությունն այսօր հասարակության կողմից ընկալվում են որպես խամաճիկներ և չունեն բավարար հեղինակություն, փաստ է:

Այդպես որ, ավելի մեծ գովազդ, քան հայրենի պատգամավորների շուրթերից հնչած հակագովազդը, անհնար է պատկերացնել:

Այս խորագրի վերջին նյութերը