Երեկ, ՀՀ բազմամյա օգնական և, վերջապես, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը, որը զինվորական ծառայություն չի անցել /http://www.president.am/administration/structure/arm/, նշանակվեց այդ ղեկավարի պաշտոնում: Այլևս, չզարմանալով զինծառայություն չանցածների հանդեպ Ս.Սարգսյանի ունեցած համակրանքի վրա, այնուամենայնիվ մտահոգված ենք, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների, գրեթե, ողջ կազմն այդպիսիններից է կազմված, մասնավորապես՝
Տիգրան Սարգսյան – վարչապետ, Գագիկ Հարությունյան – ՍԴ նախագահ, Կարեն Կարապետյան - Երևանի քաղաքապետ, Կարեն Անդրեասյան – ՄԻ պաշտպան, Արման Մկրտումյան – Վճռաբեկ դատարանի նախագահ, Աղվան Հովսեփյան – գլխավոր դատախազ, Վիգեն Սարգսյան – ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Սամվել Նիկոյան – ԱԺ փոխնախագահ, Արմեն Գևորգյան – փոխվարչապետ, Հարություն Քուշկյան – նախարար, Հրայր Թովմասյան – նախարար, Արմեն Մովսիսյան – նախարար, Արմեն Աշոտյան – նախարար, Մանուկ Վարդանյան և ևս 6 նախարարներ, Երվանդ Զախարյան – ԱԳԿՊ Կոմիտեի նախագահ, Արտյոմ Մովսեսյան – ՔԱԳՎարչության պետ...այն է՝ Կառավարության անդամների 77%-ը, ԱԺ ղեկավար կազմի` 67%-ը, ՀՀԿ ԱԺ խմբակցության կեսից ավելին իր ղեկավարով, դատարանների նախագահների խորհրդի 82%-ը, Գլխավոր դատախազության և արդարադատության նախարարության, գրեթե, ողջ ղեկավարությունը, նախարարների և Կառավարությանն առընթեր ոչ ուժային մարմինների ղեկավարների տեղակալների գերակշռող մեծամասնությունը, մասնավորապես, հարկային ծառայության ողջ ղեկավարությունը և այլն:
Չանդրադառնալով այդ մարդկանց մասնագիտական պատրաստվածությանը, այնուամենայնիվ հարց է ծագում, ինչի համար է նրանց պարտադիր խցկումը պետական բարձրաստիճան պաշտոններում: Մի՞թե, մեր հասարակական կյանքի մյուս բնագավառներում հարկավոր չեն թարգմանիչներ, տարաբնույթ բանասերներ և բիզնեսմեններ, գարեջրագործներ կամ գինեգործներ, սպորտսմեններ, պրոպագանդիստներ կամ մի՞թե մեր բանակին չեն վստահում:
Ըստ մեր ուսումնասիրությունների, քիչ թե շատ զարգացած որևէ երկրի պետական կառավարման համակարգում նման վերաբերմունք չկա զինվորական ծառայության հանդեպ: Ավելին, Հայաստանում երբևէ այս ծավալի նմանատիպ դրսևորումներ չեն արձանագրվել: Իսկ գուցե պատահական չէր, որ կառավարության պաշտոնական կայքում պաշտպանության նախարար Ս.Սարգսյանի կենսագրությունում մինչև մեր հիշեցումը բացակայում էր նշում նրա զինվորական ծառայության մասին: Կամ այսօրվա ԱԽՔ-ը, որը նորից, միայն մեր դիտարկումներից հետո, այն էլ ԱԺ նախագահի պաշտոնում, հիշեց, որ զինվորական ծառայություն է անցել՝ կիսատ-պռատ:
Ինչևէ, “Զինապարտության մասին” օրենքի 30-րդ հոդվածը ՀՀ քաղաքացիներիս իրավունք է տալիս տեղեկանալու վերջիններիս զինվորական ծառայություն չանցնելու պատճառների մասին, ինչը երբևէ չի իրականցվում: Իսկ այդ իմաստով, ՀՀ Նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավարի կենսագրությունում հարցերը բազմաթիվ են:
Այդ կապակցությամբ, սույն հաղորդագրությունն ուղարկում ենք նաև, դեռևս, կենսագրականների փակ տեղեկատվությամբ Նախագահական՝ համապատասխան տեղեկատվություն ստանալու ակնկալիքով...նորանշանակի «ոչ իսկական» լինելու պատճառների մասին:
Հայաստանի Պառլամենտարիզմի Կենտրոն /ՀՊԱԿ/ լրատվություն
Սերժ Սարգսյանի «ոչ իսկականների» մասին
Ուսադիր կրելն ու հայրենիքին ծառայելը
իսկական տղամարդու գործ է:
Ս.Սարգսյան -27.01.11թ.