Կարծիք

17.07.2023 14:56


Ինքնապահպանման բնազդից զուրկ ժողովուրդը անխուսափելիորեն ենթարկվում է ցեղասպանության

Ինքնապահպանման բնազդից զուրկ ժողովուրդը անխուսափելիորեն ենթարկվում է ցեղասպանության

Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ մեկ այլ գյումրեցի՝ 63-ամյա Հրանտ Պետրոսյանը կապվել է ադրբեջանցի բլոգերի հետ և հայտարարել է, որ «Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս», նշել է նաև, որ Մարշալ Հովհաննես Բաղրամյանը թուրք է և նման այլ բաներ:

Կարապետ Պողոսյանի խոսքով՝ գյումրեցու նման պահվածքը շահադիտական դրդապատճառներ ուներ, բայց հիմա կփորձենք պարզել՝ հնարավո՞ր էր, որ 63-ամյա ադրբեջանցին կապվի հայի հետ և հայտարարի, որ Ղարաբաղը Հայաստան է, ինչպես նաև հայտարարի, որ Ադրբեջանի բոլոր ազգային հերոսները սրիկաներ էին:

Անմիջապես նշենք, որ Ադրբեջանում դա անհնար է, քանի որ այս երկրում ազգային անվտանգությունը տարանջատված է ժողովրդավարությունից։ Եվ ընդհանրապես, պետք է ասել, որ ցանկացած երկրում նման դրսեւորումները համարվում են դավաճանություն, իսկ Հայաստանում իրավիճակը հակառակն է...

63-ամյա այս քաղաքացու հարցերով արդեն պետք է զբաղվեին պետական ​​համապատասխան կառույցները, բայց դա այդպես չէ, քանի որ հենց այդ «մարդկային տեսակն» է գերիշխում Հայաստանի իշխանության մեջ։

Նիկոլ Փաշինյանը նույն այս մարդու կերպարն է, բայց կանգնած մի ամբողջ պետության գլխին: Աննա Հակոբյանի ծաղրը հայ կանանց հասցեին նույն երեւույթների շարքից է:

Նույնիսկ ամենաժողովրդավարական երկրներում «փոքր կասկածների» դեպքում նման քաղաքականության համար պետության ղեկավարը կա՛մ իմպիչմենտի է ենթարկվում, կա՛մ հետապնդվում։ Այս երեւույթի վառ օրինակն է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ կապված իրավիճակը, և նրա շուրջ ստեղծված մթնոլորտը ԱՄՆ քաղաքական վերնախավում։

Աշխարհի ոչ մի երկրում անվտանգության սպառնալիքները ժողովրդավարության ատրիբուտ չեն, այլապես այդ պետությունները կփլուզվեին։

Հայաստանն այսօր աշխարհում միակ երկիրն է, որի ղեկավարն ու նրա շրջապատը բացահայտ հակապետական ​​ու հակահայկական գործունեություն են իրականացնում՝ մնալով անպատիժ։

Եթե ​​այս դեպքում հասարակությունն ու ժողովուրդը լռում են, ապա այդպիսի ժողովուրդը արժանի է նույնիսկ նոր ցեղասպանության, քանի որ բնությունը չի հանդուրժում ամեղսունակությունը, ինչպես նաև այն կենդանիների գոյությունը, որոնք զրկված են ինքնապահպանման պարզունակ բնազդից։ Այս տեսակետից պետք է հասկանալ, որ մարդն էլ է բնության մի մասնիկ, բնության կենդանական աշխարհի մաս, և եթե մարդը չունի ինքնապահպանման բնազդ, ապա նա չի կարող երկար ժամանակ գոյություն ունենալ։

Նույնը վերաբերում է ժողովուրդներին։ Եթե ​​ժողովուրդը չունի պետականության բնազդ, ինքնապահպանման բնազդ, ապա նա ենթարկվում է ցեղասպանության, ու բնության տեսակետից սա ամենաարդար ելքն է։

Սա է իրականությունը

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը