Երևանի կենդանաբանական այգու 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում «Արևորդի» փառատոնը հոկտեմբերի 17-ից 21-ը Երևան քաղաքի պատմության թանգարանում կազմակերպում է լուսանկարների ցուցահանդես, որի պաշտոնական բացումը տեղի ունեցավ այսօր` հոկտեմբերի 17-ին:
Ցուցահանդեսին ներկայացվող լուսանկարները պայմանականորեն բաժանված են 2 մասի` հին և նոր: Հին լուսանկարների բաժնում ներկայացված ենայգու արխիվում պահպանված և այցելուների կողմից տրամադրված լուսանկարների մի մասը: Դրանք ներկայացնում են այգին, նրա առօրյան և աշխատողներին:
Ցուցահանդեսի շրջանակում արխիվային լուսանկարների ցուցադրությունը Երևանի կենդանաբանական այգու արխիվն ամբողջացնելուն ուղղված քայլերի յուրօրինակ դրսևորում է: Երևանի կենդանաբանական այգին ամբողջական և մշակված արխիվ չունի: Այգու նոր տնօրենությունն այժմ ՀՀ ազգային արխիվի հետ կոնկրետ պայմանավարվածություններ ունի և առաջիկայում Ազգային արխիվում առկա` այգուն վերաբերող բոլոր փաստաթղթերը, գծագրերն ու մյուս նյութերը համակարգված ձևով տեղ կգտնեն նաև Կենդանաբանական այգու արխիվում:
Հին լուսնկարների կողքին ներկայացված են նաև նախապես հայտարարված «Կենդանաբանական այգու կենդանիների լուսանկարների մրցույթ»-ին մասնակցած լուսանկարների լավագույն նուշները:
Հոկտեմբերի 17-ին հրապարակվեցին նաև լավագույն սիրողական և պրոֆեսիոնալ լուսանկարների հեղինակների անունները: Պրոֆեսիոնալ լուսանկարների մրցույթում հաղթող են ճանաչվել հետևյալ լուսանկարիչների աշխատանքները` Սարգիս Վիրաբյան (1-ին կարգի մրցանակ), Վահե Հակոբյան (2-րդ կարգի մրցանակ), Պարգև Էջուրյան (3-րդ կարգի մրցանակ): Սիրողական լուսանկարների մրցույթում հաղթող են ճանաչվել հետևյալ լուսանկարիչների աշխատանքները` Արման Կարախանյան (1-ին կարգի մրցանակ), Քրիստինա Հարությունովա (2-րդ կարգի մրցանակ), Պարգև Էջուրյան (3-րդ կարգի մրցանակ): Հաղթողները արժանացան նաև դրամական պարգևների. համապատասխանաբար 100, 50 և 25 հազարական դրամ:
Մրցույթի հաղթողներին որոշել է անկախ ժյուրին, սակայն այցելուները ևս իրենց կարծիքն արտահայտելու հնարավորություն կունենան. ցուցահանդեսի բոլոր օրերին այցելուները տեղում կարող են քվեարկել իրենց նախընտրած լուսանկարի օգտին: Ցուսահանդեսից հետո կազմակերպիչները կհայտարարեն հաղթողի անունն ու այցելուների անունից մասնակցին խրախուսական մրցանակ կշնորհեն:
Մասնակիցները մինչև 3 նկար ներկայացնելու հնարավորություն են ունեցել: Մրցույթի «պրոֆեսիոնալ լուսանկար» ենթաբաժնում մասնակցել է 13 լուսանկարիչ, իսկ 31 մասնակից իրենց աշխատանքները ներկայացրել են որպես սիրողական լուսանկարներ: Ժյուրիի կազմում ընդգրկված են եղել 3 գործող լուսանկարիչներ` Սեդրակ Մկրտչյանը (ՊանԱրմենիանՄեդիա), Հայկ Բաղդասարյանը («Ֆոտոլուր» լրատվական գործակալություն) և Գևորգ Գասպարյանը (Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ):
Մրցույթի հաղթողների անուններն արդեն հայտնի են
Երևանի կենդանաբանական այգու 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում «Արևորդի» փառատոնը հոկտեմբերի 17-ից 21-ը Երևան քաղաքի պատմության թանգարանում կազմակերպում է լուսանկարների ցուցահանդես, որի պաշտոնական բացումը տեղի ունեցավ այսօր` հոկտեմբերի 17-ին:
Ցուցահանդեսին ներկայացվող լուսանկարները պայմանականորեն բաժանված են 2 մասի` հին և նոր: Հին լուսանկարների բաժնում ներկայացված ենայգու արխիվում պահպանված և այցելուների կողմից տրամադրված լուսանկարների մի մասը: Դրանք ներկայացնում են այգին, նրա առօրյան և աշխատողներին:
Ցուցահանդեսի շրջանակում արխիվային լուսանկարների ցուցադրությունը Երևանի կենդանաբանական այգու արխիվն ամբողջացնելուն ուղղված քայլերի յուրօրինակ դրսևորում է: Երևանի կենդանաբանական այգին ամբողջական և մշակված արխիվ չունի: Այգու նոր տնօրենությունն այժմ ՀՀ ազգային արխիվի հետ կոնկրետ պայմանավարվածություններ ունի և առաջիկայում Ազգային արխիվում առկա` այգուն վերաբերող բոլոր փաստաթղթերը, գծագրերն ու մյուս նյութերը համակարգված ձևով տեղ կգտնեն նաև Կենդանաբանական այգու արխիվում:
Հին լուսնկարների կողքին ներկայացված են նաև նախապես հայտարարված «Կենդանաբանական այգու կենդանիների լուսանկարների մրցույթ»-ին մասնակցած լուսանկարների լավագույն նուշները:
Հոկտեմբերի 17-ին հրապարակվեցին նաև լավագույն սիրողական և պրոֆեսիոնալ լուսանկարների հեղինակների անունները: Պրոֆեսիոնալ լուսանկարների մրցույթում հաղթող են ճանաչվել հետևյալ լուսանկարիչների աշխատանքները` Սարգիս Վիրաբյան (1-ին կարգի մրցանակ), Վահե Հակոբյան (2-րդ կարգի մրցանակ), Պարգև Էջուրյան (3-րդ կարգի մրցանակ): Սիրողական լուսանկարների մրցույթում հաղթող են ճանաչվել հետևյալ լուսանկարիչների աշխատանքները` Արման Կարախանյան (1-ին կարգի մրցանակ), Քրիստինա Հարությունովա (2-րդ կարգի մրցանակ), Պարգև Էջուրյան (3-րդ կարգի մրցանակ): Հաղթողները արժանացան նաև դրամական պարգևների. համապատասխանաբար 100, 50 և 25 հազարական դրամ:
Մրցույթի հաղթողներին որոշել է անկախ ժյուրին, սակայն այցելուները ևս իրենց կարծիքն արտահայտելու հնարավորություն կունենան. ցուցահանդեսի բոլոր օրերին այցելուները տեղում կարող են քվեարկել իրենց նախընտրած լուսանկարի օգտին: Ցուսահանդեսից հետո կազմակերպիչները կհայտարարեն հաղթողի անունն ու այցելուների անունից մասնակցին խրախուսական մրցանակ կշնորհեն:
Մասնակիցները մինչև 3 նկար ներկայացնելու հնարավորություն են ունեցել: Մրցույթի «պրոֆեսիոնալ լուսանկար» ենթաբաժնում մասնակցել է 13 լուսանկարիչ, իսկ 31 մասնակից իրենց աշխատանքները ներկայացրել են որպես սիրողական լուսանկարներ: Ժյուրիի կազմում ընդգրկված են եղել 3 գործող լուսանկարիչներ` Սեդրակ Մկրտչյանը (ՊանԱրմենիան Մեդիա), Հայկ Բաղդասարյանը («Ֆոտոլուր» լրատվական գործակալություն) և Գևորգ Գասպարյանը (Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ):