Փետրվարի 1-ին Աշտարակ խոշորացված համայնքի 8 ամբուլատորիաների տնօրեններին համայնքապետը տեղեկացրել էր, որ նրանք այլևս չեն կարող պաշտոնավարել որպես տնօրեններ:Տնօրենները այդ որոշումից հետո դիմել էին «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը իրենց իրավունքների ոտնահարման հարցով: «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը բազմաթիվ նամակներ ուղարկեց պատկան մարմիններին՝ ՀՀ Կառավարություն, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia, ՀՀ Ազգային Ժողով, սակայմ բոլորը ցուցաբերեցին բացարձակ անտարբերություն, որի արդյունքում Փարպի գյուղում անգամ տնօրեն նշանակվեց մանկապարտեզի մեթոդիստը: Դիմեցինք ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am, որը ոչ իրավաչափ համարեց համայնքապետի որոշումը, սակայն Աշտարակի համայնքապետարանը դա էլ առհամարեց: Եվ ահա դատարանի որոշմամբ Անվավեր է ճանաչվել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի համայնքի ղեկավարի 27.01.2023 թվականի թիվ 51-Ա կարգադրությունը: Հուսով եմ պատկան մարմինները կհարգեն գոնե դատարանի որոշումը, իսկ գերատեսչությունները մի պահ կամաչեն իրենց անտարբեր ու ոչ իրավաչափ վերաբերմունքի համար..........
Աշխարհը կմեռնի անտարբերությունից

Հ. Գ. Աշխարհը կմեռնի անտարբերությունից.
Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից