ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն ընդունել է Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավարին
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար, պրոֆեսոր Ստանիսլավ Կոզիեչի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են Հայաստանում ընթացող պաշտպանական բարեփոխումներին և այդ բարեփոխումներին Լեհաստանի կողմից առկա օժանդակության և դրա խորացման հնարավորություններին` ինչպես երկողմ, այնպես էլ ՆԱՏՕ-ի շրջանակներում: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը որպես Լեհաստանի հետ պաշտպանական համագործակցության զարգացման առաջնահերթություն առանձնացրել է ռազմական կրթության և ռազմական արդյունաբերության բնագավառները:
Կողմերն անդրադարձել են նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին և նշել, որ այն պետք է կարգավորվի միայն խաղաղ, բանակցային ճանապարհով, միջազգային իրավունքի նորմերի պահպանմամբ և ուժի կիրառման նկատմամբ անհանդուրժողականությամբ: