Հորդանանի թագավորը ցրել է երկրի կառավարությունը այս տարվա մեջ արդեն երկրորդ անգամ
Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը այս տարի արդեն երկրորդ անգամ աշխատանքից ազատել է երկրի կառավարությունը կազմող նախարարներին։ Երկրի նոր վարչապետ է նշանակվել Հորդանանի առաջատար իրավաբաններից մեկը՝ Աուն ալ Հասաունան։ Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը։
Ըստ «Սինհուա» գործակալության տվյալների՝ կառավարությունը ցրելու թագավորի որոշումը պայմանավորված է նրանց դեմ նկատվող կոշտ քննադատությամբ։
Հիշեցնենք, որ 2011-ի փետրվար ամսին Աբդալլահ Երկրորդը արդեն ցրել էր երկրի կառավարությունը՝ սոցիալական լարվածությունը թուլացնելու և թունիսյան ու եգիպտական սցենարներիի իրագործումը Հորդանանում կանխելու նպատակով։