Լրահոս

17.10.2011 16:01


Գալիք շաբաթ Վրաստանի ԱԳՆ ղեկավարն այցելելու է Բաքու

Գալիք շաբաթ Վրաստանի ԱԳՆ ղեկավարն այցելելու է Բաքու

Ինչպես տեղեկացնում է «Aze.az» կայքը, Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հոկտեմբերի 26–ին ժամանելու է Բաքու։ Այս մասին հայտնում է Ադրբեջանում Վրաստանի դեսպանատունը։

Վրաստանի ԱԳՆ ղեկավարը հանդիպումներ կունենա իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ, ինչպես նաև կկայանան մի շարք պաշտոնական հանդիպումներ։

Ինչպես ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ, այցի ժամանակ Վաշաձեն ադրբեջանական կողմի հետ բանակցություններ կանցկացնի երկկողմանի և տարածաշրջանային համագործակցության արդիական խնդիրների վերաբերյալ։

Այս խորագրի վերջին նյութերը