Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, խոսելով ասոցիացման համաձայնագրի շուրջ Հայաստան–Եվրամիություն բանակցություններից, ասել է, որ Հայաստան–Եվրամիություն մերձեցման գործընթացը բավական արագ է ընթանում։ Առաջընթաց են գրանցում նաև «Արևելյան գործընկերության» վերաբերյալ հարցերը։
–Հայաստանը դիտվում է որպես այն ակումբի անդամ, որն արագացված քայլերով գնում է դեպի Եվրամիություն,–նշել է դեսպանը։
Դեսպանի խոսքերով՝ շուտով կկենսագործվի ազատ տեղաշարժի՝ ելքի արտոնագրերի տրամադրման գործընթացի հեշտացման փուլը, և ասոցիացման համաձայնագիրը որակական նոր փուլ կհաղորդի Հայաստան–ԵՄ համագործակցությանը։
–Այն ենթադրում է, որ Հայաստանը պետք է կատարի որոշակի թվով ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որոնցով Հայաստանն է՛լ ավելի կմոտենա եվրոպական չափորոշիչներին,–ընդգծել է նա։
Անրի Ռենո. «Շուտով կկենսագործվի ելքի արտոնագրերի տրամադրման գործընթացի հեշտացման փուլը»

7or.am