Հովհաննես Սահակյան. ««Չենք լռելու»–ն խոսելով հայոց բանակի մասին՝ խոսում է Անժելա Սարգսյանի նոր բացահայտումներից»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն անդրադառնալով հայկական բանակում տեղի ունեցած վերջին սպանություններին և ինքնասպանություններին՝ ասել է, թե դրանք ավելի մասսայականացվել են ի շնորհիվ այսօրվա զինվորական հրամանատարության թափանցիկ աշխատանքի և որոշակի ուժերի, որոնք իր համար մութ են ու անհասկանալի։
–Նրանք ուզում են որոշակի խաղ տանել, որոշակի գործընթաց անել,–ընդգծել է նա։
Անդրադառնալով այն հասարակական կազմակերպություններին ու քաղաքացիական նախաձեռնություններին, որոնք անդրադառնում են բանակի խնդիրներին, Հովհաննես Սահակյանն ասել է, թե մարդիկ, ովքեր ուզում են զբաղվել բանակի խնդիրներով, առնվազն դրա բարոյական իրավունքը պետք է ունենան։
–Ինձ համար անընկալելի է, որ մի շարժում՝ «Չենք լռելու»–ն, խոսելով նորանկախ պետության ամենաբարձր ձեռքբերման՝ հայոց բանակի մասին, խոսում է Անժելա Սարգսյանի նոր բացահայտումներից։ Ինձ համար դա առնվազն անհեթեթություն է, և պարզ է, թե դեպի ուր է տանում։ Եթե նայենք այդ կազմակերպությունների՝ ասենք ֆիանանսավորումներին...էլ ինչ ասեմ՝ անուններ հրապարակե՞նք,–ասել է նա։

7or.am