Կարեն Արայանի մայրը Անժելա Սարգսյանին մեղադրում է հրեշավոր հանցագործության մեջ
Այս րոպեներին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության YouTube-ի ալիքում (youtube.com/chenqlrelu) տեղի է ունենում Հայաստանի պատմության մեջ առաջին նախապես հայտարարված և սպասված համացանցային վիդեոպրեմիերան: Այդ` արտերկրում լայն տարածված, սակայն մեր երկրում մինչ այժմ իսպառ բացակայող փորձի ներդրումը օգտակար նախադեպ է հատկապես երիտասարդ կինոստեղծողների համար:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, «Չենք լռելու»-ի «Ճշմարտության մերկապար» վիդեոզրույցների շարքի առաջին թողարկման հյուրն է դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարների տարածման գործով կալանավորված Կարեն Արայանի մայրը` Մարինա Արայանը: Այս զրույցի վերաբերյալ անոնսը հրապարակելուց հետո «Չենք լռելու»-ն սոցիալական ցանցերում սուր քննադատության ենթարկվեց տվյալ թեմային առհասարակ անդրադառնալու համար: Մարդիկ կարծում էին, որ սպասվում է արդեն երկու ամիս ձգվող էժանագին շոուի հերթական սերիան, իսկ նախաձեռնությունը քար լռություն էր պահպանում` արմատավորելով այդ կարծիքը: Այժմ եկել է խաղաքարտերը բացելու ժամանակը:
Նախ, նշենք, որ «Չենք լռելու»-ն երբևէ չէր անդրադառնա Անժելա Սարգսյանի հետ կապված որևէ թեմայի, եթե առկա չլիներ երկու կարևոր գործոն.
Կալանավորված է մարդ ով, հարազատների պնդմամբ, իրեն վերագրված մեղադրանքների հետ առնչություն չունի, իսկ հասարակությանը երկու ամիս շարունակ ներկայացվել է սուտ տեղեկատվություն;
Առաջ է քաշվում բոլորովին նոր, նկարների տարածման պատմության հետ որևէ կապ չունեցող, սարսափելի հանցագործության մեղադրանք` իրեղեն ապացույցների մասին մատնանշելով:
Կասկածից վեր է, որ այս երկու գործոնները հանում են Անժելա Սարգսյանի լուսանկարների թեման զուտ պոռնոսկանդալ լինելու` մինչ այժմ ունեցած կարգավիճակից և տեղափոխում մեկ այլ հարթություն, որը լիովին համապատասխանում է «Չենք լռելու»-ի` մեր հասարակության արատները ջրի երես հանելու ձևաչափին: Այդպես որ, կարևոր է հաշվի առնել այն, թե ո՛ր համատեքստում և ինչ տեսանկյունից է նախաձեռնությունն անդրադառնում այս թեմային: «Ճշմարտության մերկապար»-ի այսօրվա թողարկումը մենք հակված ենք դիտարկելու զուտ որպես հերթական հանցագործության մեղադրանք հնչեցնելու համար հարթակի տրամադրում, ինչպես, օրինակ, Վայքի ծննդատան բժշկի արհամարհանքի հետևանքով մահացած երեխայի կամ Ասկերանի զորամասում ծեծված զինվորի պարագայում:
«Ճշմարտության մերկապար»-ում Մարինա Արայանը հանդես է գալիս կալանավորված որդու փոխարեն և բացահայտումներ անում` կապված, իր խոսքերով, Անժելա Սարգսյանի կողմից Կարենի դեմ ոստիկանությունում ներկայացված սուտ մեղադրանքների, նկարների` համացանցում հայտնվելու իրական պատմության և դրանցում պատկերված անձանց, Անժելայի և Կարենի միջև եղած հարաբերությունների, դերասանուհու` «Կյանքի խոսք» աղանդին անդամակցելու և բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ: Տեսագրության 29-րդրոպեինՄարինաԱրայանըցնցողհայտարարությունէանում`մեղադրելով դերասանուհուն հրեշավոր հանցագործություն կատարելու մեջ: Նրա խոսքերով, այդհանցագործություննապացուցող տեսանյութը մի քանի օր առաջ ինքըփոխանցելէոստիկանությանը:
Կանխատեսելով այն աղմուկը, որը կբարձրանա հասարակության շրջանում «Ճշմարտության մերկապար»-ի առաջին թողարկումից հետո, ճիշտ կլինի, որպեսզի իրավապահ մարմինները հանդես գան պարզաբանումներով` իրենց փոխանցված տեսագրության և գործի հետ կապված այլ հանգամանքների վերաբերյալ:
Կարեն Արայանի մայրը Անժելա Սարգսյանին մեղադրում է հրեշավոր հանցագործության մեջ
Այս րոպեներին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության YouTube-ի ալիքում (youtube.com/chenqlrelu) տեղի է ունենում Հայաստանի պատմության մեջ առաջին նախապես հայտարարված և սպասված համացանցային վիդեոպրեմիերան: Այդ` արտերկրում լայն տարածված, սակայն մեր երկրում մինչ այժմ իսպառ բացակայող փորձի ներդրումը օգտակար նախադեպ է հատկապես երիտասարդ կինոստեղծողների համար:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, «Չենք լռելու»-ի «Ճշմարտության մերկապար» վիդեոզրույցների շարքի առաջին թողարկման հյուրն է դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարների տարածման գործով կալանավորված Կարեն Արայանի մայրը` Մարինա Արայանը: Այս զրույցի վերաբերյալ անոնսը հրապարակելուց հետո «Չենք լռելու»-ն սոցիալական ցանցերում սուր քննադատության ենթարկվեց տվյալ թեմային առհասարակ անդրադառնալու համար: Մարդիկ կարծում էին, որ սպասվում է արդեն երկու ամիս ձգվող էժանագին շոուի հերթական սերիան, իսկ նախաձեռնությունը քար լռություն էր պահպանում` արմատավորելով այդ կարծիքը: Այժմ եկել է խաղաքարտերը բացելու ժամանակը:
Նախ, նշենք, որ «Չենք լռելու»-ն երբևէ չէր անդրադառնա Անժելա Սարգսյանի հետ կապված որևէ թեմայի, եթե առկա չլիներ երկու կարևոր գործոն.
Կասկածից վեր է, որ այս երկու գործոնները հանում են Անժելա Սարգսյանի լուսանկարների թեման զուտ պոռնոսկանդալ լինելու` մինչ այժմ ունեցած կարգավիճակից և տեղափոխում մեկ այլ հարթություն, որը լիովին համապատասխանում է «Չենք լռելու»-ի` մեր հասարակության արատները ջրի երես հանելու ձևաչափին: Այդպես որ, կարևոր է հաշվի առնել այն, թե ո՛ր համատեքստում և ինչ տեսանկյունից է նախաձեռնությունն անդրադառնում այս թեմային: «Ճշմարտության մերկապար»-ի այսօրվա թողարկումը մենք հակված ենք դիտարկելու զուտ որպես հերթական հանցագործության մեղադրանք հնչեցնելու համար հարթակի տրամադրում, ինչպես, օրինակ, Վայքի ծննդատան բժշկի արհամարհանքի հետևանքով մահացած երեխայի կամ Ասկերանի զորամասում ծեծված զինվորի պարագայում:
«Ճշմարտության մերկապար»-ում Մարինա Արայանը հանդես է գալիս կալանավորված որդու փոխարեն և բացահայտումներ անում` կապված, իր խոսքերով, Անժելա Սարգսյանի կողմից Կարենի դեմ ոստիկանությունում ներկայացված սուտ մեղադրանքների, նկարների` համացանցում հայտնվելու իրական պատմության և դրանցում պատկերված անձանց, Անժելայի և Կարենի միջև եղած հարաբերությունների, դերասանուհու` «Կյանքի խոսք» աղանդին անդամակցելու և բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ: Տեսագրության 29-րդ րոպեին Մարինա Արայանը ցնցող հայտարարություն է անում` մեղադրելով դերասանուհուն հրեշավոր հանցագործություն կատարելու մեջ: Նրա խոսքերով, այդ հանցագործությունն ապացուցող տեսանյութը մի քանի օր առաջ ինքը փոխանցել է ոստիկանությանը:
Կանխատեսելով այն աղմուկը, որը կբարձրանա հասարակության շրջանում «Ճշմարտության մերկապար»-ի առաջին թողարկումից հետո, ճիշտ կլինի, որպեսզի իրավապահ մարմինները հանդես գան պարզաբանումներով` իրենց փոխանցված տեսագրության և գործի հետ կապված այլ հանգամանքների վերաբերյալ:
Տեսանյութ՝ http://7or.am/archives/77546