Տնտեսական

17.10.2011 13:31


Աբովյան-Կորյուն փողոցների ստորգետնյա անցումի աճուրդի արդյունքները անվավեր են ճանաչվել

Աբովյան-Կորյուն փողոցների ստորգետնյա անցումի աճուրդի արդյունքները անվավեր են ճանաչվել

Աբովյան-Կորյուն փողոցների ստորգետնյա անցումի տնտեսվարողներից մեկի հետ զրույցում «7օր»–ը տեղեկացել է, որ հոկտեմբերի 13–ի առավոտյան նրանք ցույց են կազմակերպել նախագահականի առջև՝ բողոքելով մրցույթի արդյունքների հրապարակումը ձգձգելու դեմ։ Նույն օրը ցերեկը քաղաքապետարանից նրանց կանչել են մրցույթի արդյունքները հրապարակելու համար։ Նիստերի դահլիճում ներկա են եղել մոտ 30 տնտեսվարողներ՝ «Գետնանցում» ՍՊԸ–ի և մրցույթի մյուս մասնակից «Անցում–1» ՍՊԸ–ի ներկայացուցիչը։

–Երբ նիստը վարողը հայտարարեց, թե հաղթել է «Անցում–1» ՍՊԸ–ն, մենք աղմուկ բարձրացրեցինք և լքեցինք դահլիճը,–նշել է տնտեսվարողներից մեկը։

Նրա խոսքերով՝ հետագայում նիստի ժամանակ մրցույթը շահած «Անցում–1» ՍՊԸ–ի ներկայացուցիչը հրաժարվել է մրցույթի արդյունքներից։

«Այժմ ստացվել է այնպես, որ մրցույթը անվավեր է ճանաչվել, ու մնացել է այն կարգավիճակը, որը կար մինչ մրցույթի անցկացումը»,–տեղեկացրել է «7օր»–ի զրուցակիցը։

Հիշեցնենք, որ Աբովյան-Կորյուն խաչմերուկի ստորգետնյա անցումն աճուրդի էր հանվել ըստ Երևանի քաղաքապետի որոշման։ Իրենց հերթին ստորգետնյա անցումի տնտեսվարող սուբյեկտները նախագահականի առջև բողոքի գործողություն էին կազմակերպել՝ պահանջելով, որ սեփականաշնորհման իրավունքը հենց իրենց հանձնվի, թեկուզ նույն աճուրդի միջոցով։ Տեղեկացնենք նաև, որ լուրեր են պտտվում, թե Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը ցանկանում է աճուրդում հաղթող ճանաչել իր մարդուն՝ Գազի Վարդանին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը