Լրահոս

09.07.2023 10:04


Նորագյուղում հրդեհ է բռնկվել BMW-ում. 1 հոգի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Նորագյուղում հրդեհ է բռնկվել BMW-ում. 1 հոգի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Հուլիսի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորագյուղ թաղամասի 364 Ա տան մոտ ավտոմեքենա է այրվում: Հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամաներ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, քաղաքացիները իրենց ուժերով նախ կանխել են BMW մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայրից 1 հոգի ձեռքի և մեջքի հատվածում ստացել է այրվածքներ և տեղափոխվել է հիվանդանոց, ով Երևանի բնակիչ Հովհաննես Հարությունյանն է և նրա ու քաղաքացիների շնորհիվ է, որ ավտոմեքենան մոխրակույտի չի վերածվել:

Այս խորագրի վերջին նյութերը