Տնտեսական

08.07.2023 13:29


Հայկական գյուղմթերքը մրցունակ չէ ռուսական շուկայում մեր գյուղատնտեսության վատ մակարդակի պատճառով (տեսանյութ)

Հայկական գյուղմթերքը մրցունակ չէ ռուսական շուկայում մեր գյուղատնտեսության վատ մակարդակի պատճառով (տեսանյութ)

Հայկական ցանկացած գյուղմթերք մեծ պահանջարկ ունի ռուսական շուկայում՝ գնից ու որակից ելնելով: Մեր հայրենակիցները, եթե վաճառքի կետերում նկատում են հայկականը, գնում են, մյուսները սպառում են հայկական ծիրանը՝ նայելով գնին, հետո նոր որակին: Որակից հասկացողները շատ քիչ են, և շատերը չեն կարող իրենց թույլ տալ գնել հայկական ծիրանը: Alpha News-ի տաղավարում ասել է ռուսաստանաբնակ գործարար Լևոն Վարդանյանը, որն զբաղվում է հայկական գյուղմթերքի՝ Ռուսաստան արտահանմամբ։

«Քաղաքական փոփոխությունները ազդել են այլ երկրներից ներկրում-արտահանումների վրա `ոչ միայն Հայաստանի, նաև շատ այլ երկրների համար: Ամեն երկիր փորձում է ինչ-որ կերպ զարգացնել իր գյուղատնտեսությունը: Հայ արտահանողները շատ լուրջ սեգմենտ են զբաղեցնում ռուսական շուկայում: Բայց, շատ դեպքերում, հայկականը իր տեղը զիջում է այլ երկրներից ներկրված գյուղմթերքին, որովհետև մեր գյուղատնտեսությունը լավ մակարդակի վրա չէ»,-ասել է հայ գորրծարարը:

Դիտարկմանը, թե շատ հաճախ մարդիկ շփոթում են ուզբեկական ու հայկական ծիրանները, Լևոն Վարդանյանը պատասխանել է.

«Ուզբեկստանում, ուղղակի, շատ մեծ աշխատանք են տանում գյուղատնտեսությունը զարգացնելու համար: Մեզ մոտ այդ ոլորտը բարձիթողի վիճակում է, այն զարգանում է քաոսային մեթոդով՝ որտեղ կտանի ճանապարհը, այնտեղ էլ գնում է: Մոլորություն է մտածել, որ պետական սուբսիդավորման կարճաժամկետ ծրագրերը օգնում են արտահանմանը, դա ստատիսկիկայի վրա չի ազդում»:

Նրա խոսքով՝ հայկական ծիրանի վաճառքը ռուսական շուկայում բավականին լավ է, այն ուզբեկականից տարբերվում է գնով, որովհետև մեր ծիրանի քանակը անհամեմատ փոքր է ուզբեկական ծիրանի քանակից, ուստի, գնով ավելի թանկ է:

Հայկական ծիրանը ավելի շատ վաճառվում է ոչ ցանցային խանութներում, որտեղ հնարավորություն կա որոշակի թանկ գնով վաճառել քիչ քանակ, իսկ մեծ քանակը թանկ գնով անհնար է վաճառել:

Անդրադառնալլով խոսակցություններին, թե Լարսում ստեղծված իրավիճակը խոչընդոտում է հայկական գյուղմթերքի արտահանմանը, վարդանյանը նախ հերքել է այդ լուրերը, ապա նշել Լարսի անցակետի՝ ժամանակ առ ժամանակ վատ աշխատելու պատճառները.

«Ցանկացած մաքսակետում, երբ ինչ- որ մաքսանենգության դեպքեր են լինում, հսկողությունն ուժեղացնում են: Մինչև 2023 թիվը, Լարսը արտահանողների համար պրոբլեմներ առաջացրել է, բայց այս տարի եղանակային պայմանների պատճառով, Լարսի անցակետը հաշված օրեր է նորմալ աշխատել»:

Նա հավաստիացրել է, որ այս պահին խնդիր չկա, նորմալ աշխատանքային ռեժիով անցակետն աշխատում է։

Այս խորագրի վերջին նյութերը