Լրահոս

08.07.2023 12:39


Նուբարաշենում 68-ամյա վարորդը Mercedes-ով կոտրել է հետիոտնի համար նախատեսված ցուցանակն ու բախվել է ցայտաղբյուրի բետոնե հատվածին

Նուբարաշենում 68-ամյա վարորդը Mercedes-ով կոտրել է հետիոտնի համար նախատեսված ցուցանակն ու բախվել է ցայտաղբյուրի բետոնե հատվածին

Այսօր՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 68-ամյա Արտակ Հ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Նուբարաշեն 9 և 18 փողոցների խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հետիոտնի համար նախատեսված վայրում տեղադրված հետիոտնային ցուցանակին, կոտրել այն և բախվել ցայտաղբյուրի բետոնե հատվածին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարեկները նաև ահազանգել են Երևանի 1-03 շտապօգնութուն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, ասելով, որ իրեն արդեն լավ է զգում, իսկ վթարի պատճառը եղել է ավտոմեքենան վարելու ժամանակ ինքնազգացողության վատացումը:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Այս խորագրի վերջին նյութերը