ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն ու Օքսֆամ-ը միավորել են ուժերը` խթանելու աղքատության վերացմանն ուղղված աշխատանքները
Օքսֆամը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը նախաձեռնել են «Աղքատությունը անկախության 20 տարիներից հետո» թեմայով լուսանկարների ցուցահանդես` նվիրված Աղքատության վերացման միջազգային օրվան: Ցուցադրված ֆոտո շարքը, պատկերելով աղքատության հաղթահարման ճանապարհին ներկա մարտահրավերները, ցուցադրում է նաև գյուղական հեռավոր մարզերի բնակիչների, որոնք աջակցություն են ստացել բարեգործական և զարգացման բազմաբնույթ ծրագրերի շնորհիվ:
Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի կառավարության և միջազգային կազմակերպությունների, Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչությունների, Օքսֆամի, ՄԱԶԾ-ի, ՄԱԿ ՀՏՎ-ի և ՄԱԿ ՊԳԿ-ի հայաստանյան գրասենյակների կողմից իրականացվող ծրագրերի շահառուներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Իր բացման խոսքում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գեռչևան ասաց. ,Հոկտեմբերի 17 – ը հնարավորություն է ընձեռում իրազեկ լինել աղքատության մեջ գտնվող մարդկանց ջանքերին ու պայքարին, ինչպես նաև բարձրաձայնել վերջիններիս խնդիրների մասին, և մի պահ գիտակցել, որ աղքատ մարդիկ առաջինն են, ովքեր պայքարում են աղքատության դեմե:
Իսկ Օքսֆամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանն իր խոսքում ասաց. «Բոլոր մարդիկ աշխարհում իրավունք ունեն բարեկեցիկ ապրելու, այն ապահովելու համար աշխարհում կան բավարար ռեսուրսներ, աղքատությունը անհավասարության հետևանք է, հաղթահարելով անհավասարությունը մենք կկարողանանք հաղթահարել աղքատութունը»:
Միավորված ազգերի կազմակերպությունը գտնում է, որ ներկա և ապագա սերունդների կայուն զարգացման համար իսկապես անհրաժեշտ է պաշտպանել էկոհամակարգերը` միևնույն ժամանակ նպաստելով տնտեսական և սոցիալական առաջընթացին: Կայուն զարգացումը նաև հնարավորություն կտա երկրներին ճկուն գտնվել արտաքին ցնցումների նկատմամբ և կպաշտպանի զարգացման արդյունքները:
Ցուցահանդեսը կազմակերպվել է Աղքատության հաղթահարման թեմայով նախաձեռնած միջոցառումների շարքի շրջանակներում, որոնք անցկացվեցին հոկտեմբերի 12-17-ը Երևանում և Հայաստանի երկու` Շիրակի և Վայոց Ձորի մարզերում: Այս միջոցառումները նախաձեռնել են նաև ՄԱԶԾ-ն, ՄԱԿ ՀՏՎ-ն և ՄԱԿ ՊԳԿ-ն: Միջոցառումներին աջակցում են Օքսֆամի կողմից հիմնադրված Քաղաքացիական հասարակության համագործակցության ցանցը, տեղական ու միջազգային կազմակերպություններ:
***Օքսֆամ-ի առաքելությունն է` Աղքատության կրճատում և Մարդկային տառապանքի վերացում: Սկսած 1994թ. կազմակերպությունը Հայաստանում իրականացնում է մարդասիրական և զարգացման տարաբնույթ ծրագրեր շուրջ 165 հեռավոր գյուղական համայնքներում` սերտ համագործակցելով կառավարության, տասնյակից ավելի տեղական հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և մարզային իշխանությունների հետ:
Քաղաքացիական հասարակության համագործակցության ցանցը այս տարի նշում է իր գործունեության 10-ամյա հոբելյանը: 27 անդամ ակտիվ հասարակական կազմակերպություններ ունեցող ցանցը ստեղծվել է աղքատության հաղթահարմանը վերաբերող հրատապ խնդիրները ու մարտահրավերները վերհանելու և լուծումներ տալու նպատակով և արդեն տասը տարի է, ինչ հաջողություններ է գրանցում տարբեր ոլորտներում:
1992թ. սկսած` Հայաստանում ՄԱԿ-ի համակարգը իր գործակալությունների, հիմնադրամների և ծրագրերի հետ մեկտեղ, ինչպես նաև համագործակցելով քաղաքացիական հասարակության և մասնավոր սեկտորի հետ, համապատասխան հիմնական ազգային զարգացման առաջնահերթություններին, աջակցում է Հայաստանի կառավարությանը զարգացմանն ուղղված ջանքերում` ներկայացնելով ամբողջ աշխարհից ձեռք բերած լավագույն փորձն ու գիտելիքները:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն ու Օքսֆամ-ը միավորել են ուժերը` խթանելու աղքատության վերացմանն ուղղված աշխատանքները
Օքսֆամը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը նախաձեռնել են «Աղքատությունը անկախության 20 տարիներից հետո» թեմայով լուսանկարների ցուցահանդես` նվիրված Աղքատության վերացման միջազգային օրվան: Ցուցադրված ֆոտո շարքը, պատկերելով աղքատության հաղթահարման ճանապարհին ներկա մարտահրավերները, ցուցադրում է նաև գյուղական հեռավոր մարզերի բնակիչների, որոնք աջակցություն են ստացել բարեգործական և զարգացման բազմաբնույթ ծրագրերի շնորհիվ:
Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի կառավարության և միջազգային կազմակերպությունների, Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչությունների, Օքսֆամի, ՄԱԶԾ-ի, ՄԱԿ ՀՏՎ-ի և ՄԱԿ ՊԳԿ-ի հայաստանյան գրասենյակների կողմից իրականացվող ծրագրերի շահառուներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Իր բացման խոսքում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գեռչևան ասաց. ,Հոկտեմբերի 17 – ը հնարավորություն է ընձեռում իրազեկ լինել աղքատության մեջ գտնվող մարդկանց ջանքերին ու պայքարին, ինչպես նաև բարձրաձայնել վերջիններիս խնդիրների մասին, և մի պահ գիտակցել, որ աղքատ մարդիկ առաջինն են, ովքեր պայքարում են աղքատության դեմե:
Իսկ Օքսֆամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանն իր խոսքում ասաց. «Բոլոր մարդիկ աշխարհում իրավունք ունեն բարեկեցիկ ապրելու, այն ապահովելու համար աշխարհում կան բավարար ռեսուրսներ, աղքատությունը անհավասարության հետևանք է, հաղթահարելով անհավասարությունը մենք կկարողանանք հաղթահարել աղքատութունը»:
Միավորված ազգերի կազմակերպությունը գտնում է, որ ներկա և ապագա սերունդների կայուն զարգացման համար իսկապես անհրաժեշտ է պաշտպանել էկոհամակարգերը` միևնույն ժամանակ նպաստելով տնտեսական և սոցիալական առաջընթացին: Կայուն զարգացումը նաև հնարավորություն կտա երկրներին ճկուն գտնվել արտաքին ցնցումների նկատմամբ և կպաշտպանի զարգացման արդյունքները:
Ցուցահանդեսը կազմակերպվել է Աղքատության հաղթահարման թեմայով նախաձեռնած միջոցառումների շարքի շրջանակներում, որոնք անցկացվեցին հոկտեմբերի 12-17-ը Երևանում և Հայաստանի երկու` Շիրակի և Վայոց Ձորի մարզերում: Այս միջոցառումները նախաձեռնել են նաև ՄԱԶԾ-ն, ՄԱԿ ՀՏՎ-ն և ՄԱԿ ՊԳԿ-ն: Միջոցառումներին աջակցում են Օքսֆամի կողմից հիմնադրված Քաղաքացիական հասարակության համագործակցության ցանցը, տեղական ու միջազգային կազմակերպություններ:
*** Օքսֆամ-ի առաքելությունն է` Աղքատության կրճատում և Մարդկային տառապանքի վերացում: Սկսած 1994թ. կազմակերպությունը Հայաստանում իրականացնում է մարդասիրական և զարգացման տարաբնույթ ծրագրեր շուրջ 165 հեռավոր գյուղական համայնքներում` սերտ համագործակցելով կառավարության, տասնյակից ավելի տեղական հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և մարզային իշխանությունների հետ: