ՀՀԿ պատգամավոր. «Եթե Ադրբեջանը պատը կառուցում է սահմանն ամրագրելու համար, մենք կաջակցենք նրան»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավոր ՎարդանԽաչատրյանն անդրադառնալով ԼՂ խնդրին՝ ասել է.
–Մեր զիջման սահմանն իր եզրին է հասել։ Մենք ավելի զիջելու բան չունենք. մեր մանևրելու հնարավորությունը սպառված է։ Սա մտահոգիչ է,–ասել նա։
ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր ՀովհաննեսՍահակյանը չի համաձայնվել դիտարկմանը՝ նշելով, որ բանակցային գործընթացում խոսք է գնում փոխզիջման, ոչ թե զիջման մասին։
Նա նաև անդրադարձել է Ադրբեջանի կողմից Ակնի (Աղդամ) շրջանի երկայնքով 3 մետր բարձրությամբ պատի կառուցմանն ու նշել, որ Ադրբեջանը ցայտնոտի մեջ է։
–Եթե ինքը փորձում է ռազմական ճանապարհով լուծել խնդիրը, ապա ինչի՞ համար է պատը։ Եթե դրանով նա ամրագրում է այն սահմանը, որն այսօր կա, ապա մենք համաձայն ենք դրա հետ և պատրաստ ենք աջակցել այդ պատի կառուցմանը։ Եթե պատ են կառուցում, որովհետև այլ ելք չունեն՝ գլուխները պետք է պատին տան, ապա դա ուրիշ բան,–ասել է նա։
ՀՀԿ պատգամավոր. «Եթե Ադրբեջանը պատը կառուցում է սահմանն ամրագրելու համար, մենք կաջակցենք նրան»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանն անդրադառնալով ԼՂ խնդրին՝ ասել է.
–Մեր զիջման սահմանն իր եզրին է հասել։ Մենք ավելի զիջելու բան չունենք. մեր մանևրելու հնարավորությունը սպառված է։ Սա մտահոգիչ է,–ասել նա։
ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը չի համաձայնվել դիտարկմանը՝ նշելով, որ բանակցային գործընթացում խոսք է գնում փոխզիջման, ոչ թե զիջման մասին։

7or.am