Լրահոս

17.10.2011 08:41


Նախորդ շաբաթ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 260 անգամ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 260 անգամ: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 1300 կրակոց:

Չնայած ադրբեջանական կողմի դրսևորած այսօրինակ ակտիվությանը, ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնպահ են մնացել համարժեք գործողություններից և հակառակորդի նախահարձակ մարտավարությանը պատասխանել խիստ անհրաժեշտության դեպքում:

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը