Հայազգի աստղագետ Ալեքս Լազարյանի աշխատանքը` աշխարհի ամենահեղինակավոր Նեյչր ամսագրում
Գիտնականների միջազգային մի խումբ կատարել է միջաստղային միջավայրում տաք իոնացված գազի տուրբուլենտության ժամանակագրություն: Այս չափումները Ծիր Կաթնի բաղադրության և ձևաբանության կազմավորման համար պատասխանատու պրոցեսի մասին ավելի խորը պատկերացումներ են տալիս: Աշխատանքը վերջերս ընդունվել է աշխարհի ամենահեղինակավոր «Նեյչր» ամսագրում: Ծիր Կաթնում և այլ գալակտիկաներում աստղերի միջև տարածությունը լցված է գազով և փոշով` այն հումքով, որից կազմված են աստղերն ու մոլորակները: Բայց այդ նյութի կողմից ստեղծված տեսարանները, ինչպիսիք են Հաբլի տիեզերական դիտակով ստացված գազափոշային աշտարակները, դեռևս շարունակում են առեղծված մնալ: Խմբի անդամ, Վիսկոնսին-Մեդիսոն համալսարանի հայազգի պրոֆեսոր Ալեքս Լազարյանի խոսքով, միջաստղային միջավայրը բազմափուլ համակարգ է, որտեղ մոլեկուլային ամպերի, տարբեր ջերմաստիճաններ ու խտություններ ունեցող դիֆուզ գազի միջև կան բարդ փոխազդեցություններ, ինչպես նաև մագնիսական դաշտերը թափանցում և զգալիորեն ազդում են բոլոր փուլերի վրա: Միջաստղային միջավայրի դինամիկան հասկանալը շատ կարևոր է, որովհետև այն պատասխանատու է գալակտիկաներում ընթացող հիմնական պրոցեսներից մեկի` աստղառաջացման համար: Կատարված նոր ուսումնասիրություններն օգնեցին ստեղծել միջաստղային միջավայրի նոր պատկեր՝ բացահայտելով գերձայնային արագություններով ծայրահեղ անկանոն շարժվող գազի և փոշու հատկությունները: