Սերժ Սարգսյանն այցելել է «Լիկվոր» ՓԲԸ–ի նորակառույց գործարան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքում այցելել է Հայաստանի դեղարտադրության առաջատարը համարվող «Լիկվոր» ՓԲԸ–ի նորակառույց գործարան:
Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել գործարանի բացման արարողությանը, շրջայց կատարել գործարանում և ծանոթացել «Լիկվորի» արտադրական հնարավորություններին ու ծրագրերին: 2008թ. հոկտեմբերին մեկնարկած այս գործարանի կառուցման նախագծի մասնակիցներն են 2005 թվականից ընկերության բաժնետեր դարձած Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և ՀՀ կառավարությունը: Այն ավարտին է հասցվել ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում: 2009թ. Նախագահ Սերժ Սարգսյանը, այցելելով դեռևս «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի մասնաշենքում վարձակալական հիմունքներով գործունեություն ծավալող «Լիկվոր» ընկերություն, ընկերության ղեկավարության հետ քննարկել է ՀՀ կառավարության օպերատիվ հակաճգնաժամային շտաբի օժանդակությամբ նոր գործարանի շինարարությունն ավարտին հասցնելու հնարավորություններն ու դեղագործական այս ընկերության զարգացման հեռանկարը: «Լիկվոր»-ն օպերատիվ հակաճգնաժամային շտաբ է ներկայացրել իր բիզնես ծրագիրը, որը քննարկվել և նույն թվականին հաստատվել է՝ ընկերությանը հնարավորություն ընձեռելով ստացված օժանդակությամբ ընդլայնել գործունեությունը:
Իր ենթակառուցվածքներով ամբողջությամբ նոր այս արտադրական շենքի կառուցման և ժամանակակից սարքավորումների ու համակարգերի ձեռքբերման, տեղադրման համար ներդրվել է շուրջ 4.5 մլն ԱՄՆ դոլար: Նշվել է, որ արտադրությունն իրականացվում է իտալական, գերմանական և ավստրիական առաջատար տեխնոլոգիաներով: Նոր գործարանը տարածաշրջանում կգործի եվրոպական GMP ստանդարտի պահանջներին համապատասխան, ինչը հնարավորություն կտա ընդլայնել արտահանվող երկրների շրջանակը, մեծացնել արտադրանքի ծավալը, ավելացնել աշխատակիցների թիվը, ինչպես նաև շարունակել հետազոտական աշխատանքները նոր դեղամիջոցների արտադրության բնագավառում: Դեռևս 1991թ. հիմնադրված «Լիկվոր» ընկերությունն արտադրում է ներերակային, ակնաբուժական և ներարկման ստերիլ դեղամիջոցներ: Ընկերության կողմից առաջարկվող դեղերի անվանացանկը պարունակում է 70 անուն դեղորայք, որոնք ընդգրկում են շուրջ 27 դեղագիտական խմբեր: Հայաստանի արտոնագրային վարչությունում գրանցված է ընկերության 25 ապրանքանիշ:
Նախագահը շնորհավորել է գործարանի բացման կապակցությամբ և հաջողություն մաղթել «Լիկվոր» ընկերությանը՝ հետագա զարգացման ծրագրերում: