Վլադիմիր Գասպարյան. «Սիրելիներս, իսկ ձեր պատվիրատուները էլ ինչ հանձնարարություն են ձեզ տվել»
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը ՊՆ ռազմական ոստիկանության և քննչական ծառայության ամբողջ ղեկավար կազմի հետ հոկտեմբերի 14-ին ընդունել է բանակում զոհված զինծառայողների մի խումբ հարազատների:
ՊՆ քննչական ծառայության քննիչները և ռազմական ոստիկանության աշխատակիցները զոհված զինծառայողների հարազատներին պարզաբանումներ են տվել և ներկայացրել նրանց որդիների մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործերի ընթացքը, պատասխանել նրանց հուզող հարցերին:
Զինուժ հեռուստածրագրին տված հարցազրույցում պաշտպանության նախարարի տեղակալ Վլադիմիր Գասպարյանը խոսել է բանակում տեղի ունեցող արտակարգ պատահարների կապակցությամբ հասարակությանը հուզող հարցերի մասին:
Խոսելով վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպերի մասին` պաշտպանության փոխնախարարը նշել է, որ պարզված են այդ արտակարգ պատահարների հանգամանքները, այժմ քննություն է գնում, որի ընթացքում կպարզվի յուրաքանչյուրի մեղավորության չափը: Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ թեև որոշ դժվարություններ կան մոտ տաս տարվա վաղեմություն ունեցող մի քանի քրեական գործերի հարցում, սակայն այդ և մյուս բոլոր հանցագործությունները բացահայտվելու են, իսկ մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Պաշտպանության փոխնախարարը մասնավորապես ասել է. «Ոչ միայն ի զորու ենք, այլև բացահայտում ու պատժում ենք: Հասնելու ենք նրան, որ բանակում արտակարգ պատահարները լինեն տրամաբանական մինիմումի աստիճանի»:
Անդրադառնալով մերթընդմերթ հնչող մեղադրանքներին, թե ինչու է մահվան ելքով պատահարից անմիջապես հետո հաճախ քրեական գործ հարուցվում ինքնասպանության հասցնելու հատկանիշներով` Վլադիմիր Գասպարյանը ասել է. «Քրեական գործ հարուցվում է այն հատկանիշների հիման վրա, ինչ դեպքից անմիջապես հետո երևում է: Եթե քրեական գործ հարուցեին սպանություն հոդվածով, հետո պարզվեր ինքնասպանություն է, նույն մեղադրանքներն էին հնչելու, որ տեսեք-տեսեք սպանությունը վերածեցին, դարձրեցին ինքնասպանություն: Ինքնասպանությունը նախաքննության ընթացքում կարող է փոխվել սպանության: Հավատացեք հարցադրումները շատ ավելի խիստ կլինեին և ցուցարարաների թվաքանակը շատ ավելի շատ կլիներ, եթե սպանություն հատկանիշով հարուցվեր քրեական գործ և հետո այն վերաորակվեր ինքնասպանություն»:
Անդրադառնալով բանակում տեղի ունեցող արտակարգ պատահարները քաղաքականացնելու և շահարկելու փորձ կատարող որոշ խմբերի գործունեությանը, որոնք բանակի նկատմամբ տեղին-անտեղին քննադատությունը դարձրել են առօրյա զբաղմունք` Վլադիմիր Գասպարյանը մասնավորապես ասել է. «Ոնց կարող է ցավալ մարդու սիրտ մի երկրի բանակի համար, երբ ֆինանսավորվում ու աշխատավարձ է ստանում ուրիշ երկրներից: Ոնց կարող է մարդու սիրտ ցավա, երբ նա մտածում է` ինչքան աղմկահարույց, ինչքան վատ դեպք պատահի, էնքան լավ է, որովհետև դրա վրա ավելի շատ փող կարող է աշխատի: Այդ մարդիկ, ովքեր դրանով զբաղվում են անհայրենիք, անշնորհք, սեփական արժանապատվությունը չունեցող երևույթներ են: Նրանց մեջ մարդիկ կան, ովքեր բանակի կողքով անգամ չեն անցել: Քավ լիցի, մենք մեր արածի համար թողեք պատասխան տանք, ձեր չարածները, ձեր քաղաքական երազանքները բանակի հետ մի կապեք, բանակը երբեք չի եղել քաղաքականության մեջ, բանակը քաղաքականությունից դուրս է և թույլ չի տա, որ նման չարախոսություններով իրեն ներքաշեն քաղաքականության մեջ: Ու հաստատ իմացեք, վաղը, եթե հանկարծ ինչ-որ բան լինի, ոչ միայն խոր թիկունքում նրանց չենք գտնելու, այլև Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում այդ երևույթներին չենք կարողանալու գտնել: Մի քանի օր առաջ այդ խմբերից մեկի հայտարարությունն եմ կարդում թերթերում, որտեղ պահանջում են այս, այս, այս տեղեկությունները` կապված հազարավոր զինծառայողների հետ: Սիրելիներս, իսկ ձեր պատվիրատուները էլ ինչ հանձնարարություն են ձեզ տվել` իմանալու մեր բանակից, միգուցե ամբողջ ցանկը հրապարակեք և հետո ամենախայտաբղետ արտասահմանյան հիմնադրամների մոտ գնաք հերթ կանգնեք»: