Լրահոս

15.10.2011 10:54


Ռուբեն Հայրապետյան. ««Հրազդանը» սեփականություն է, և հենց սեփականատիրոջից պետք է պահանջել խնդրի լուծումը»

Ռուբեն Հայրապետյան. ««Հրազդանը» սեփականություն է, և հենց սեփականատիրոջից պետք է պահանջել խնդրի լուծումը»

Ինչպես տեղեկացնում է «armsport.am» կայքը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Լրացուցիչ ժամանակ» հաղորդման ժամանակ խոսել է հայկական ֆուտբոլին առնչվող մի շարք հարցերի շուրջ:

Նա անդրադարձել է նաև «Հրազդան» մարզադաշտի խնդիրներին և նշել, որ Հայաստանի խոշորագույն մարզադաշտի ճակատագիրը կրկին մշուշոտ է:

Ռուբեն Հայրապետյանը հիշեցրել է, որ «Հրազդանը» սեփականություն է, և ֆուտբոլային հասարակությունը պետք է հենց սեփականատիրոջից պահանջի խնդրի լուծումը։

Մտադիր էի վերանորոգել, վերակառուցել, բայց ո՞վ կարող է երաշխավորել, որ վերակառուցումից հետո մարզադաշտում սեղաններ չեն դրվելու, և լուսատախտակի մոտ կենաց չեն ասելու,–ասել է նա:

Ռուբեն Հայրապետյանը նշել է, որ նման մտավախություն իր մեջ առաջացել է այն բանից հետո, երբ վերջերս պարզվել է, որ մարզադաշտի հարևանությամբ գտնվող ֆուտբոլային մարզադպրոցի կարգավիճակը փոխվել է, և «Հրազդանի» սեփականատերը այն մտադիր է այլ նպատակով օգտագործել՝ ավելի ստույգ՝ կառուցել ինչ-որ շինություն:

«Փյունիկի» մարզադպրոցի տարածքն իմ սեփականությունն է: Վերցնեմ շե՞նք գցեմ: Ես դրա իրավունքը չունեմ, քանի որ այնտեղ երեխաներ են մարզվում,–ընդգծել է Ռուբեն Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ «Հրազդան» մարզադաշտի սեփականատերը ՀՀԿ–ական, ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ)։

Այս խորագրի վերջին նյութերը