ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Ադրբեջանի ԱԳՆ–ի հետ համաձայն չէ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը համաձայն չէ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությանը։ Ադրբեջանցի պաշտոնյան՝ ԱԳՆ անվտանգության խնդիրների ղեկավարման 2-րդ քարտուղար Էլչին Հուսեյնլին, հայտարարել էր, իբր Ռուսաստանի ու Հայաստանի «կապերը տարածաշրջանում անկայունության պատճառ են դառնում»։ Լուկաշևիչը մեկնաբանել է այդ հայտարարությունը.
-Թույլ տամ ինձ չհամաձայնել այդ գնահատականի հետ: Ինչպես հայտնի է, Ռուսաստանը խորապես շահագրգռված է այդ տարածաշրջանի խաղաղության և կայունության մեջ: Այդպիսի մոտեցումից ելնելով՝ մենք առաջնահերթ կարգով կառուցում ենք մեր հարաբերությունները և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ: Այդ շարժառիթն ընկած է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն աջակցելու մեր ջանքերի հիմքում։