«Թեկուզ» Գեղարվեստական ֆիլմի ստեղծագործական խմբի անունից
Մեծարգո Նախագահ, գրում եմ ձեզ իմ ու «Թեկուզ» գեղարվեստական ֆիլմի ստեղծագործական խմբի անունից:
Ուզում եմ հուսալ, որ Դուք արդեն տեղյակ եք այն մասին, որ մենք` ծնունդով ու հոգով մի խումբ Արցախցիներ, ձեռնամուխ ենք եղել Ղարաբաղի վերջին 20 տարիների մասին պատմող գեղարվեստական ֆիլմի նկարահանմանը: Ես Ղարաբաղի գոյապայքարի մասնակից եմ, իսկ վերջին 10 տարիներին աշխատել եմ Մոսկվայում` կինոարտադրությունում: Սցենարի հեղինակը եւս Ղարաբաղցի է` լրագրող, գրող-սցենարիստ Արփի Վանյանը: Դեռ չնկարված, ֆիլմն արդեն մեծ արձագանք է ստացել ինչպես աշխարհում, այնպես էլ մեր հակառակորդների շրջանում: Եվ դա պատահականություն չի, քանի որ ֆիլմը հիմնված է իրական փաստերի հիման վրա, պատմում է իրական մարդկանց ճակատագրերի մասին, պատմում է իրականությունը եւ նպատակ է հետապնդում աշխարհին ներկայացնելու ճշմարտությունը Ղարաբաղի մասին: Այս ֆիլմը յուրովի խթան կհանդիսանա, արվեստի միջոցով ճանաչել տալու Ղարաբաղը:
Մեծարգո Նախագահ, գիտենք, որ մեզ հետ համամիտ կլինեք, եթե ասենք, որ այսպիսի մեծ հաղթանակ տարած երկիրը պարտություն է կրում տեղեկատվական պայքարում: Նշենք միայն այն հանգամանքը, որ վերջին տարիներին Ադրբեջանը մի քանի տասնյակ հակահայկական ֆիլմեր է նկարահանել ու այն տարծել աշխարհում: Իսկ մենք` հայերս, առ այսօր դեռ Արցախի գոյապայքարի մասին լայնածավալ ֆիլմ չունենք:
Ֆիլմը նկարելու համար աշխատանքների մեծ մասն արված են`ժամանակակից կինոտեխնիկա, մասնագետներ, հայտնի ու սիրված դերասաններ ողջ աշխարհից: Սակայն այս աշխատանքներն ավարտին հասցնելու ու աշխարհին ասելիք ունեցող , որակով ու ժամանակակից պահանջներին համապատասխանող ֆիլմ ներկայացնելու համար, մեզ անհրաժեշտ է Ձեր աջակցությունը:
Խնդրում ենք Ձեզ աջակցեք, որպեսզի միասին, ազգովի նկարենք ֆիլմ, որը կծառայի Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը…
Հարգանքով` պրոդուսեր Գագիկ Աթասյան,
«Թեկուզ» ֆիլմի ստեղծագործական կազմ
Բաց նամակ Արցախի նախագահին
Արցախի Հանրապետության նախահահ Բակո Սահակյանին
«Թեկուզ» Գեղարվեստական ֆիլմի ստեղծագործական խմբի անունից
Մեծարգո Նախագահ, գրում եմ ձեզ իմ ու «Թեկուզ» գեղարվեստական ֆիլմի ստեղծագործական խմբի անունից: Ուզում եմ հուսալ, որ Դուք արդեն տեղյակ եք այն մասին, որ մենք` ծնունդով ու հոգով մի խումբ Արցախցիներ, ձեռնամուխ ենք եղել Ղարաբաղի վերջին 20 տարիների մասին պատմող գեղարվեստական ֆիլմի նկարահանմանը: Ես Ղարաբաղի գոյապայքարի մասնակից եմ, իսկ վերջին 10 տարիներին աշխատել եմ Մոսկվայում` կինոարտադրությունում: Սցենարի հեղինակը եւս Ղարաբաղցի է` լրագրող, գրող-սցենարիստ Արփի Վանյանը: Դեռ չնկարված, ֆիլմն արդեն մեծ արձագանք է ստացել ինչպես աշխարհում, այնպես էլ մեր հակառակորդների շրջանում: Եվ դա պատահականություն չի, քանի որ ֆիլմը հիմնված է իրական փաստերի հիման վրա, պատմում է իրական մարդկանց ճակատագրերի մասին, պատմում է իրականությունը եւ նպատակ է հետապնդում աշխարհին ներկայացնելու ճշմարտությունը Ղարաբաղի մասին: Այս ֆիլմը յուրովի խթան կհանդիսանա, արվեստի միջոցով ճանաչել տալու Ղարաբաղը: Մեծարգո Նախագահ, գիտենք, որ մեզ հետ համամիտ կլինեք, եթե ասենք, որ այսպիսի մեծ հաղթանակ տարած երկիրը պարտություն է կրում տեղեկատվական պայքարում: Նշենք միայն այն հանգամանքը, որ վերջին տարիներին Ադրբեջանը մի քանի տասնյակ հակահայկական ֆիլմեր է նկարահանել ու այն տարծել աշխարհում: Իսկ մենք` հայերս, առ այսօր դեռ Արցախի գոյապայքարի մասին լայնածավալ ֆիլմ չունենք: Ֆիլմը նկարելու համար աշխատանքների մեծ մասն արված են`ժամանակակից կինոտեխնիկա, մասնագետներ, հայտնի ու սիրված դերասաններ ողջ աշխարհից: Սակայն այս աշխատանքներն ավարտին հասցնելու ու աշխարհին ասելիք ունեցող , որակով ու ժամանակակից պահանջներին համապատասխանող ֆիլմ ներկայացնելու համար, մեզ անհրաժեշտ է Ձեր աջակցությունը: Խնդրում ենք Ձեզ աջակցեք, որպեսզի միասին, ազգովի նկարենք ֆիլմ, որը կծառայի Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը… Հարգանքով` պրոդուսեր Գագիկ Աթասյան, «Թեկուզ» ֆիլմի ստեղծագործական կազմ