Լրահոս

15.10.2011 09:54


«ՀԱԿ-ը ժողովրդի անունից նախագահի հրաժարական պահանջելու իրավունք չունի». ՀՀԿ ներկայացուցիչ

«ՀԱԿ-ը ժողովրդի անունից նախագահի հրաժարական պահանջելու իրավունք չունի». ՀՀԿ ներկայացուցիչ

ՀՀԿ Գյումրու ներկայացուցիչները լուրջ չեն վերաբերվում ՀԱԿ-ի արդեն սովորական դարձած փոփոխվող պահանջներին: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջից հրաժարվելուց և նախագահի հրաժարականի պահանջ դնելը, ՀՀԿ Գյումրի 3 շրջանային կազմակերպության նախագահ Բորիս Ալեքսանովի կարծիքով անլուրջ մտահաղացում է, հատակպես այն պատճառով, որ ՀԱԿ-ը առնվազն չի ներկայացնում ժողովրդի լայն զանգվածներին.

«Դա իրենց խնդիրն է, ինչ ուզեն էն էլ կպահանջեն: Սակայն իրենք ժողովրդի անունից  նախագահի հրաժարականը պահնջելու իրավունք չունեն, քանի որ նախ ՀԱԿ-ը ներկայացնում է ժողովրդի միայն մի փոքր մասը, ավելին նրանք նույնիսկ ընդդիմության անունից չեն կարող հանդես գալ: Ընդդիմությունը միավորված չէ, իրենք իրենց հռչակել են ընդդիմություն»-ասել է ՀՀԿ Գյումրի 3 շրջանային կազմակերպության նախագահ Բորիս Ալեքսանովը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը