Լրահոս

15.10.2011 00:15


Շարունակվում է «Ճանաչիր աշխարհի մշակույթներն ու երկրները» ծրագիրը շարունակում է իր գործունեությունը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով Հայաստանի ազգային հանձնաժողովի` անցած ամիս մեկնարկած «Ճանաչիր աշխարհի մշակույթներն ու երկրներն» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 14-ին Երեւանի Եղիշե Չարենցի անվան դպրոցը հյուրընկալել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլին:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ արտաքին գործերի, կրթության եւ գիտության նախարարությունների, ինչպես նաեւ Քաղաքապետարանի ներկայացուցիչներ:

Իր ողջույնի խոսքում ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը, ներկայացնելով ՀՀ-ում ՄԹ դեսպան Չարլզ Լոնսդեյլին եւ նրա անցած դիվանագիտական ուղին, գոհունակություն է հայտնել երկու երկրների միջեւ առկա հարաբերությունների մակարդակի առնչությամբ` միաժամանակ նշելով, որ գոյություն ունի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կապերի զարգացման վիթխարի ներուժ:

Միջոցառմանը աշակերտների համար ծավալուն դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլը` ներկայացնելով Միացյալ Թագավորությունը եւ նրա ժողովրդին, վերջինիս մշակույթն ու ավանդույթները, կրթական համակարգը, ինչպես նաեւ անդրադառնալով երկու ժողովուրդների նմանություններին: Դեսպանը նաեւ պատասխանել է հայ դպրոցականների բազմաթիվ հարցերի:

Այս խորագրի վերջին նյութերը