Լրահոս

15.10.2011 09:12


Հայ սամբիստների հաջողություններն աշխարհի առաջնությում

Ինչպես նախապես տեղեկացրել էինք, ս/թ հոկտեմբերի 13-ից 17-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվում է Սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների աշխարհի 2011թվականի առաջնությունը, որին Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է 24 ներկայացուցչով:

Մրցումների առաջին իսկ օրը՝ հոկտեմբերի 14-ին, մեր սամբիստները նվաճեցին 5 մեդալ: Երիտասարդների առաջնությունում բրոնզ մեդալների արժանացան Մաքսիմ Մանուկյանը՝ 48 կգ կիլոգրամ քաշային կարգ, Կարեն Տոնոյանը՝ 62 կգ ք/կ, Մհեր Կարապետյանը՝ 82 կգ ք/կ, աղջիկների առաջնությունում պատվո երրորդ հարթակին բարձրացավ մեր միակ ներկայացուցչուհին՝ 52 կգ քաշային Ռոզա Խաչատրյանը: Իսկ ահա պատանիների մրցելույթներում բոլորից հաջող ելույթ ունեցավ 2010թ. աշխարհի չեմպիոն, 48 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը, ով հաղթելով նախնական գոտեմարտերը հասավ եզրափակիչ ու ղազախստանցի մրցակցին ցավեցնող հնարքով հարկադրելով հանձնվել` նվաճեց ոսկե մեդալ ու պահպանեց Սամբոյի պատանիների Աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Այս խորագրի վերջին նյութերը