Հոկտեմբերի 13-ին, ժամը 17.00-ի սահմաններում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 46 շենքի մոտից, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, բերման են ենթարկել 33-ամյա Հակոբ Ղ.-ին և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 40-ամյա Սիլվանա Մ.-ին:
Խուզարկությամբ Հակոբ Ղ.-ի գուլպայից հայտնաբերվել է բժշկական ներարկիչ` մոտ 0,3 մլ մուգ շագանակագույն հեղուկով, իսկ Սիլվանա Մ.-ի պայուսակից` 90 դեղահաբ, որոնք, ըստ վերջինիս բանավոր հայտարարության, մետադոն թմրամիջոց են, պատկանում են իրեն, և ինքը դրանք պատրաստվում էր իրացնել Հակոբ Ղ.-ին:
Առգրավվածն ուղարկվել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո»` փորձաքննության:
Թմրամիջոցի իրացումը կանխվեց