Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժողովրդական կուսակցության» նախագահ ՏիգրանԿարապետյանը հայտնել է, որ Հայաստանում այսօր ռեալ ընդդիմադիր ուժը ՀԱԿ–ն է։
Հարցին՝ ինչո՞ւ, համաձայն իր խոստման, հոկտեմբերի 5–ին չմիացավ ՀԱԿ-ին, նա պատասխանել է, որ ինքը հիմա էլ է պատրաստվում միանալ ՀԱԿ–ին, սակայն պատրաստվելը ժամանակ ունի, և գուցե այդ ժամանակը լինի հենց հոկտեմբերի 28–ը:
Տիգրան Կարապետյանը հայտարարել է, թե ժողովրդի այն հատվածը, որն արդարացիորեն բողոքում է այսօրվա իրավիճակից ու մասնակցում ՀԱԿ–ի ակցիաներին, մեղադրում է իրենց՝ եթե ընդդիմադիր են, ապա ինչո՞ւ ժողովրդի կողքին չեն։
–Ես համոզված եմ, որ ամսի 28–ից սկսվելու են անընդհատ շուրջօրյա հանրահավաքներ,–ընդգծել է նա։
Հարցին՝ ինչպե՞ս է ՀԱԿ–ը վերաբերվում «Ժողովրդական կուսակցության»՝ իրենց միանալու մտադրությանը, նա պատասխանել է, որ ինքը ՀԱԿ-ին չի հարցնելու, այլ միանալու է ժողովրդին:
Տիգրան Կարապետյանը կմիանա ՀԱԿ–ին
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը հայտնել է, որ Հայաստանում այսօր ռեալ ընդդիմադիր ուժը ՀԱԿ–ն է։

7or.am