Զինվորների մայրերը Սերժ Սարգսյանից երաշխիքներ են պահանջել
«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի գործողություն էր կազմակերպել հայկական բանակում մահացած զինծառայողների հարազատների և քաղաքացիական հասարակության անդամների մասնակցությամբ։ Ցուցարարները պահանջել են միջոցներ ձեռնարկել խաղաղ պայմաններում բանակում գրանցված մահվան դեպքերը բացահայտելու և դրանք կանխելու ուղղությամբ։ Բաղրամյան 26–ի մոտ հավաքված մայրերը ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանից երաշխքիներ են պահանջել, որ իրենց զորակոչված որդիները ողջ և առողջ տուն են վերադառնալու։
Ցուցարարներին է մոտեցելՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Վովա Գասպարյանի օգնականը՝ Վարդան Ղուկասյանը, ով երկխոսելու համար նրանց հրավիրել է ռազմական ոստիկանություն: Ցուցարարների խոսքով՝ սակայն, իրենք մերժել են այդ առաջարկը, քանի որ մինչ այդ Վ. Ղուկասյանն ասել է, թե բանակում զոհերի պատճառը լավ չդաստիարակված զինվորներն են:
Զինվորների մայրերը Սերժ Սարգսյանից երաշխիքներ են պահանջել
«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի գործողություն էր կազմակերպել հայկական բանակում մահացած զինծառայողների հարազատների և քաղաքացիական հասարակության անդամների մասնակցությամբ։ Ցուցարարները պահանջել են միջոցներ ձեռնարկել խաղաղ պայմաններում բանակում գրանցված մահվան դեպքերը բացահայտելու և դրանք կանխելու ուղղությամբ։ Բաղրամյան 26–ի մոտ հավաքված մայրերը ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանից երաշխքիներ են պահանջել, որ իրենց զորակոչված որդիները ողջ և առողջ տուն են վերադառնալու։
Ցուցարարներին է մոտեցել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Վովա Գասպարյանի օգնականը՝ Վարդան Ղուկասյանը, ով երկխոսելու համար նրանց հրավիրել է ռազմական ոստիկանություն: Ցուցարարների խոսքով՝ սակայն, իրենք մերժել են այդ առաջարկը, քանի որ մինչ այդ Վ. Ղուկասյանն ասել է, թե բանակում զոհերի պատճառը լավ չդաստիարակված զինվորներն են:
7or.am