Բարձրացված խոսակցության շուրջ մտահոգություն կա, բայց այդ մտահոգությունը կապված է ոչ փաստերի հետ, որովհետև փաստերը հայտնի են և հրապարակված են հունվարյան նստաշրջանից անմիջապես հետո:
Այն, որ ադրբեջանական կողմը և մամուլը վճարվում են ապատեղեկատվություն տարածելու համար, գաղտնիք չէ. մտահոգությունը կայանում է նրանում, թե ադրբեջանական մամուլին զուգընթաց, հայկական մամուլը ինչպիսի փութաջանությամբ է լծվում այլոց ապատեղեկատվությունը տարածելու գործին` անգամ անհարմար չզգալով անտրամաբանական, հակասական, երբեմն էլ բացարձակ անգրագետ դատողություններից: Մենք կարող ենք հիշեցնել` ինչպիսին են եղել փաստերը, որոնց մասին պատվիրակությունը հրապարակայնորեն տեղեկացրել է հասարակայնությանը` Հայաստան գալուն պես: ԵԽԽՎ բյուրոյում հարցի շուրջ կարող էր լինել մեկական ելույթ` յուրաքանչյուր կողմից: Պատվիրակության որոշումով` հանդես է եկել պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը` հայտարարելով հայկական պատվիրակության որոշումը. ավելին, քանի որ նամակը անհայտ պատճառով չէր զետեղվել փաստաթղթերի մեջ, բացի բանավոր հայտարարությունից, պատվիրակությունը պահանջել է, որ պատվիրակության կողմից պատրաստված նամակը, որը ստորագրել էին պատվիրակության բոլոր անդամները, առանց բացառության, բազմացվի և կցվի բյուրոյի անդամներին տրամադրվող փաստաթղթերին, որին հետևել է Չավուշողլուի հանձնարարությունը քարտուղարությանը, և նամակը կցվել է փաստաթղթերին, այսինքն` եղել է ողջ հայկական պատվիրակության առարկությունը թե՛ գրավոր, թե՛ բանավոր կարգով. Որպես կանոն, բյուրոյում այդ հարցերը չեն քվեարկվում և տվյալ դեպքում նունյպես ԵԽԽՎ նախագահ Չավուշողլուն ճշտել է` կան արդյոք այլ առարկություններ, և բացի հայ պատվիրակության առարկությունից, այլ առարկություն չի եղել: Կանոնադրության «գիտակների» համար ավելացնենք նաև, որ ԵԽԽՎ բյուրոյում հարցերը ընդունվում են ոչ թե կոնսենսուսով, այլ ձայների մեծամասնությամբ, և որոշման արձանագրության մեջ որևէ նշում միաձայնության մասին չկա:
ՀերմինեՆաղդալյան
ԱԺպատգամավոր,
ԵԽԽՎ-ումհայաստանյանպատվիրակությանանդամ
Հիշեցնենք, որ օրերս մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, թե ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Սամեդ Սեյիդովը Ստրասբուրգում հայ լրագրողներին տեղեկություն է հաղորդել` ԵԽԽՎ բյուրոյում դեռ հունվարին ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերականգնման հարցն անցել է միաձայն` առանց դեմ ու ձեռնպահ ձայների:
Հերմինե Նաղդալյանը կրկին պարզաբանում է

Հերմինե Նաղդալյան
ԱԺ պատգամավոր,