Լրահոս

14.10.2011 16:23


ՄԱԿ. «Սիրիայում զոհերի թիվն անցել է 3 հազարից»

ՄԱԿ. «Սիրիայում զոհերի թիվն անցել է 3 հազարից»

Հղում անելով «Ռոյթերս» գործակալությանը՝ «ՌԻԱ նովոստի»–ն գրում է, որ ՄԱԿ–ի մարդու իրավունքների հարցով գլխավոր հանձնակատար Նավանեթհեմ Պիլեյը հայտարարել է, որ մարտի կեսերից Սիրիայում շարունակվող անկարգությունների հետևանքով զոհվածների թիվն ացել է 3000–ից։

Ըստ Պիլեյի՝ զոհվածներից 187–ը երեխաներ են։

«Միայն վերջին տաս օրերի ընթացքում սպանվել է 100 մարդ»,–ավելացրել է նա։

Մարդու իրավունքների Սիրիայի դիտորդական հանձնաժողովն այսօր հայտարարել է, որ նախօրեին երկրում սպանվել է 36 մարդ, որոնցից 25–ը բանակի զինվորականներ են։ Նախագահի վարչակազմի հակառակորդների և կառավարական զորքերի միջև կատաղի մարտեր են ընթացել երկրի հյուսիսարևմտյան Իդլիբ գավառում, որտեղ և գրանցվել են ամենաշատ զոհերը։

Այս խորագրի վերջին նյութերը