Լրահոս

24.06.2023 14:14


Կադիրովը «Վագների» գործողություններն անվանել է դավաճանություն. չեչեն մարտիկները մտել են լարվածության գոտիներ

Կադիրովը «Վագների» գործողություններն անվանել է դավաճանություն. չեչեն մարտիկները մտել են լարվածության գոտիներ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը «Վագներ» ՄՌԿ գործողություններն անվանել է դավաճանություն և հայտարարել է, որ չեչեն մարտիկները մտել են լարվածության գոտիներ։ Այս մասին նա գրել է իր Թելեգրամ-ալիքում։

«Ես մեկ անգամ չէ, որ զգուշացրել եմ, որ պատերազմը անձնական վիրավորանքներ հնչեցնելու և մեր թիկունքում վեճեր լուծելու ժամանակ չէ։ Թիկունքը պետք է միշտ հանգիստ ու հուսալի լինի։ Պատկերացրեք, թե ինչ են զգում հիմա տղերքը խրամատներում, որոնց առջև թշնամին է, իսկ թիկունքում՝ դավաճանական արկածախնդրությունը։ Խոսքը կայունության, պետության համախմբվածության, քաղաքացիների անվտանգության մասին է։

Պատմությունը ցույց է տալիս, որ նման գործողությունները կարող են հանգեցնել արյունալի հետևանքների։ Մեզ քի՞չ են ՀՌԳ-ի կորուստները։ Մենք դեռ պետք է խնդիրներ ստեղծենք երկրի ներսո՞ւմ։

Մենք ունենք Գերագույն գլխավոր հրամանատար՝ ընտրված ժողովրդի կողմից, որը գիտի ամբողջ իրավիճակը ամենայն մանրամասնությամբ ցանկացած ստրատեգից և, առավել ևս, բիզնեսմենից ավելի լավ, ինքն է զանգահարում հրամանատարներին «հողի վրա» և լրիվ վերահսկում է ՀՌՕ-ի անցկացման ընթացքը։ Եվ Գերագույն գլխավոր հրամանատարի որոշումներն ընդունվում են կշռադատված, մանրակրկիտ։ Մեզանից յուրաքանչյուրը տեսնում է պատկերի միայն մի մասը, իսկ նա՝ ամեն ինչ միանգամից։ Եվ միանգամայն ճիշտ է նշել Վլադիմիր Վլադիմիրովիչն ազգին հղած իր ուղերձում. սա զինված խռովություն է։ Ոչ մի արդարացում նման գործողությունները չունեն։

Լիովին աջակցում եմ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի յուրաքանչյուր խոսքին։

Դիմում եմ մեր Հայրենիքի հայրենասեր մարտիկներին։ Մի տրվեք սադրանքի։ Ինչ նպատակներ էլ որ ներկայացնեն, ինչ խոստումներ էլ որ ձեզ տան. պետության անվտանգությունը և ռուսական հասարակության համախմբվածությունն այս պահին ամեն ինչից վեր է։ Տեսեք, թե ինչպես են օգտվում այս իրավիճակից մեր թշնամիներն Արևմուտքում։ Ինչքան հարձակումներ, ինքչան սուտ, ինչքան կեղծ կոչեր, որոնք վախեցնում են մեր քաղաքացիներին, ստեղծում ապակայունացնող իրավիճակի վտանգ։ Եվ սա Պրիգոժինի դավաճանական քայլի սպասելի հետևանքն էր։

Տեղի ունեցողը վերջնագիր չէ պաշտպանության նախարարությանը։ Սա մարտահրավեր է պետությանը, և այդ մարտահրավերի դեմ անհրաժեշտ է համախմբվել ազգային առաջնորդի շուրջ. զինվորականները, ուժայինները, նահանգապետերը, քաղաքացիական բնակչությունը։

Պաշտպանության նախարարության և Ռոսգվարդիայի Չեչնիայի Հանրապետության մարտիկներն արդեն մտել են լարվածության գոտիներ։ Մենք կանենք ամեն բան, որպեսզի պահպանենք Ռուսաստանի միասնությունն ու պաշտպանենք նրա պետականությունը։

Խռովությունը պետք է ճնշվի, և եթե դրա համար անհրաժեշտ են կոշտ միջոցներ, մենք պատրաստ ենք»։

Այս խորագրի վերջին նյութերը