Կոչ՝ ներկա լինել լինել Զ. Պետրոսյանի սպանության մեջ մեղադրվող Յ. Սարկիսովի գործով դատավճռի կայացմանը
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան այսօր, ժամը 17:30-ին լինելու է Մասիս քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ տեղի կունենա 20-ամյա Զ. Պետրոսյանի քրեական գործով իրավական ակտի (դատավճռի) հրապարակումը: Մեկ տարի շարունակ ձգձգվող դատավճիռն այսօր վերջնականապես կգտնի իր լուծումը:
Կոչ ենք անում հասարակությանը միանալ մեզ և ականատես լինել Զ. Պետրոսյանի սպանության մեջ մեղադրվող Յ. Սարկիսովի գործով դատավճռի կայացմանը:
Հիշեցնենք, որ Զարուհու մահից հետո 7 հասարակական կազմակերպություններ («Կանանց իրավունքների կենտրոնը», «Հասարակություն առանց բռնության»-ը, «Կանանց ռեսուրսային կենտրոնը», Թուֆենկյան հիմնադրամի «Կանանց աջակցության կենտրոնը», «PINK Armenia»-ն, «Զանգակատունը» և «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը») կողմից ստեղծվել է կոալիցիա, որի նպատակը այս դեպքին հասարակական հնչեղություն տալն է եւ քրեական արդար գործի ընթացքին հետամուտ լինելը:
Մեզ միանալու համար կապ հաստատեք Գայանե Հարությունյանի հետ 093 23 28 37 հեռախոսահամարով: