Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի անկարգությունները 55 մլրդ դոլարի վնաս են հասցրել տարածաշրջանին
Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները, որոնք հայտնի են որպես «արաբական գարուն», տարածաշրջանին հասցրել են 55 մլրդ դոլարի վնաս։
«Geopolicity» միջազգային խորհրդատվական ընկերության հետազոտությունների համաձայն՝ անկարգություններից ամենից շատ տուժել են Սիրիան (23 մլրդ դոլար), Լիբիան (14 մլրդ դոլար) և Եգիպտոսը (10 մլրդ դոլար)։
Հետազոտության արդյունքներով՝ Եմենի պետական եկամուտները կրճատվել են 77%–ով, իսկ Լիբիայինը՝ 84%–ով։
Զեկույցում նշվում է, որ հուզումները ճնշած երկրներում տնտեսական վիճակը բարելավվել է։ Օրինակ՝ Սաուդյան Արաբիայիում և Միացյալ արաբական էմիրություններում պետական եկամուտներն ավելացել են 25%–ով։