Լրահոս

14.10.2011 14:06


«Ժառանգության» մամուլի քարտուղար. «Չկան այնպիսի ընդդիմադիր ուժեր, որոնք մեր թշնամին են»

«Ժառանգության» մամուլի քարտուղար. «Չկան այնպիսի ընդդիմադիր ուժեր, որոնք մեր թշնամին են»

«Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե որ քաղաքական ուժերի հետ է «Ժառանգությունը» պատրաստ համագործակցելու և դաշինք կազմելու, ասել է, թե առայժմ հստակություն չկա՝ որ քաղաքական ուժի հետ կարող է նման համագործակցություն լինել։

Նրա խոսքերով՝ ցանկացած քաղաքական ուժի հետ համագործակցության համար «Ժառանգության» դռները բաց են։

–Եթե կան ուժեր, որոնք պատկերացնում են Հայաստանի ապագան համակարգային փոփոխությունների շրջանակներում, մեր դռները բաց են,–նշել է նա ու հավելել,–միակ և անկրկնելի ընդդիմություն չկա։ Չկան այնպիսի ընդդիմադիր ուժեր, որոնք մեր թշնամին են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը