Ապօրինաբար դեղահաբեր ձեռք բերելու և վաճառելու համար Լոս Անջելեսում հայեր են ձերբակալվել
«OxyContin» դեղահաբեր ապօրինաբար ձեռք բերելու և վաճառելու համար Լոս Անջելեսում 14 անձի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել, այդ թվում՝ հայերի։ Դեղերի վաճառքը նրանք հիմնականում իրականացրել են ապահովագրական համակարգի կեղծարարությամբ: Հետաքննության վարկածով ձերբակալվածները՝ 88-ամյա մի բժիշկ և Լոս Անջելեսի հիվանդանոցի երկու հայ աշխատակիցներ` 43-ամյա Մայք Միքայելյանը և 52–ամյա Անժելիկա Սանամյանը, ղեկավարել են հանցավոր գործունեությունը:
Բժիշկներն այս ուժեղ ցավազրկողը նշանակում էին ապահովագրություն չունեցող հիվանդներին, որոնք դրա կարիքը չունեին, նաև դեղահաբերը ձեռք էին բերում դեղատներից` ներկայացնելով կեղծ ստացականներ ապահովագրական ծրագրերից, ինչպիսին օրինակ, «Medicare»–ն է, այնուհետև դրանք վերավաճառում էին: Հետաքննության գնահատականով՝ հանցագործ խումբը այս կերպ 23–27 դոլարով ավելի քան մեկ միլիոն դեղահաբ է վաճառել՝ ստանալով միլիոնավոր դոլարների շահույթ: Նրանց սպառնում է 10-40 տարվա ազատազրկում: