ՀՀՇ վարչության նախագահ. «Մենք այլևս արտահերթ խորհրդարանականի մասին չենք խոսում»
Իշխանության հետ երկխոսելու համար ստեղծված ՀԱԿ պատվիրակության ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը երեկ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ իրենց համար հիմա առաջնահերթ է նախագահի հրաժարականը և արտահերթ նախագահական ընտրությունները, իսկ արտահերթ խորհրդարանականն այժմեական հարց չէ, քանի որ հերթական ընտրություններն են մոտենում։
Այսօր հրավիրված ասուլիսում «7օր»–ի հարցին ի պատասխան՝ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն ընդգծել է, որ Ֆելիքս Խաչաըտրայնի ասածը նույն բանն է, ինչ հիմա ինքն է հայտարարում։
–Մենք այլևս արտահերթ խորհրդարանականի մասին չենք խոսում, հիմա մենք միայն նախագահականի մասին ենք խոսում, որովհետև մենք նախագահի հրաժարականն ենք պահանջում,–ասել է Ա. Մանուկյանը՝ պնդելով, որ ՀԱԿ–ը կհասնի իշխանափոխության։
«7օր»–ի այն դիտարկմանն էլ՝ եթե ՀԱԿ–ն ի սկզբանե գիտեր, որ երկխոսությունը միևնույն է չէր տալու իրենց ցանկալի արդյունքը, ինչի մասին իր ելույթում նշել է Լևոն Տեր–Պետրոսյանը, բայց միևնույն է գնացին այդ երկխոսության, հետևաբար կամա, թե ակա չե՞ն նպաստել իշխանությունների կառավարման երկարացմանը, Ա. Մանուկյանն արձագանքել է.
–Անձամբ ես ներքին զգացողություն ունեի, որ չէր կայանալու այդ երկխոսությունը, բայց ուզում էի հավատալ, որ կայանալու է, որովհետև ուզում էի, որ կայանար։ Այդ քայլը, որը խաղաղ լուծումներ էին պարունակում, մենք պարտավոր էինք անցնել։ Մեր խիղճը մաքուր է,–ասել է Ա. Մանուկյանը։

7or.am