Լրահոս

14.10.2011 13:43


Վաղեմության ժամկետի սպառման հանգամանքի կիրառմամաբ Ստրոս–Կանի դեմ քրեական գործը փակվել է

Վաղեմության ժամկետի սպառման հանգամանքի  կիրառմամաբ Ստրոս–Կանի դեմ քրեական գործը փակվել է

Ինչպես տեղեկացնում է «AFP»–ն, Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստորս–Կանը, ով մեղադրվում էր ֆրանսիացի գրող, լրագրողուհի Տրիստան Բանոնի նկատմամբ սեռական բռնության փորձ կատարելու համար, խուսափել է քրեական պատասխանատվությունից:

Փարիզի դատախազությունը հրաժարվել է շարունակել հետաքննությունը` հիմնվելով վաղեմության ժամկետի սպառման հանգամանքի վրա: Հիշեցնենք, որ Ստորս-Կանը ավելի վաղ ընդունել էր, որ Բանոնի հանդեպ սեռական ոտնձգություն է կատարել: Նա ասել էր, որ ցանկացել է ուշադրություն ցուցաբերել Բանոնի հանդեպ, բայց բռնություն չի կիրառել: Հավելենք, որ 32–ամյա Բանոնը խոստացել է, որ եթե քրեական հետաքննությունն ավարտվի անարդյունք, ապա Ստրոս–Կանի դեմ քաղաքացիական հայց կներկայացնի:

Այս խորագրի վերջին նյութերը