Լրահոս

14.10.2011 13:30


Լյուդմիլա Սարգսյան. «Ուրախ եմ, որ երկխոսությունը չվերսկսվեց»

Լյուդմիլա Սարգսյան. «Ուրախ եմ, որ երկխոսությունը չվերսկսվեց»

-Չեմ ուզում անդրադառնալ 2008-ի նախագահական ընտրություններին և ասել, որ Սերժ Սարգսյանը օրինական չէ, և դրա համար ենք պահանջում հրաժարականը։ Մենք շատ լավ գիտակցում ենք, որ ոչ օրինական ճանապարհով ընտրված նախագահը կարող էր այնպես ղեկավարել, որ արդյունքում դառնար լեգիտիմ ու ընդունելի և՛ քաղաքական ուժերի, և՛ ժողովրդի համար։ Տեսնելով, որ ոչ մի նման քայլեր չեն ձեռնարկվում, մենք հասկացանք, որ որևիցե թեմա քննարկել իշխանությունների հետ այլևս անիմաստ է,- նման հայտարարությամբ է այսօր հանդես եկել  ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանը։

Նա նշել է, որ իշխանությունը երկխոսության գնաց միմիայն ժամանակ ձգելու նպատակով։ Ավելին՝ ՍԴՀԿ ատենապետը նշել է նաև, որ ոստիկանության կողմից  ՀԱԿ մի քանի անդամներին, այդ թվում նաև Տիգրան Առաքելյանին  ձերբակալելը սադրանք էր, որը  կազմակերպվել էր հենց իշխանությունների կողմից։

Ելնելով այդ ամենից՝ Լյուդմիլա Սարգսյանը վերջում հավելել է.

-Ինչպես տեսանք, իշխանությունը ոչ մի գործնական քայլ չկիրառեց երկխոսությունը վերսկսելու համար։ Անկեղծ ասած՝  ես ինքս էլ ուրախ եմ դրա համար, քանի որ ի սկզբանե վստահ էի, որ արդյունք չի տալու այս ամենը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը