Լրահոս

14.10.2011 13:22


Արամ Մանուկյան. «Մեզ ֆռռացրին»

Արամ Մանուկյան. «Մեզ ֆռռացրին»

Այսօր հրավիրված ասուլիսում ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն ասել է, որ առաջին հայացքից թվում է, թե արտահերթ ընտրությունների և նախագահի հրաժարականը պահանջելը նույնն են, բայց իրականում լուրջ տարբերություն կա։

–Արտահերթ ընտրությունների պահանջը գործընթաց էր, որի մասնակից կողմերը երկուսը կարող են լինել՝ ՀԱԿ–ը և իշխանությունը։ Իսկ նախագահի հրաժարականը բանակցություններ, երկխոսություն իր մեջ չի պարունակում։ Իր տեսակի մեջ դա միակողմանի գործընթաց է և ավելի կոշտ է, քան արտահերթ ընտրությունների հարցը,–ընդգծել է Ա. Մանուկյանը։

Նա նաև ավելացրել է, որ ժողովուրդը գիտեր, որ այդ երկխոսությունը չկայացող, ծիծաղելի է բան է, քանի որ հանցագործի հետ էին ուզում բանակցել, և հենց դրա պատճառով, ինչպես Ա. Մանուկյանն է խոստովանել, ՀԱԿ–ը ընտրազանգվածի պակաս ունեցավ, բայց նաև ավելացան։

–Մենք գտնում էինք, որ երկխոսությունը լավագույն միջոցն է խաղաղ անցում կատարելու համար,–նշել է Ա. Մանուկյանը՝ ավելացնելով, որ իշխանություններն իրենց այդ ցանկությունը չարաշահեցին, իրենց ֆռռացրին և ժամանակ շահեցին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը