Ուրուգվայի Սենատը ցանկանում է երկրում Հայոց ցեղասպանությանը նվիրված մեծ թանգարան կառուցել
Massispost-ը հայտնում է, որ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսացության Կեդրոնական Վարչության անդամ Դիեգո Կարամանուկյանն ու ՍԴՀԿ Ուրուգվայի կազմակերպության ատենապետ Լուիզ Ափրազյանը հանդիպել են Ուրուգվայի Սենատի անդամ Ռաֆայել Մինչելինիին: Հանդիպման ընթացքում սենատորը ՍԴՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է իր նոր առաջարկած օրինագիծը, ըստ որի Ուրուգվայի հաջորդ տարվա բյուջեով պետք է գումար հատկացվի` Հայոց ցեղասպանությանը նվիրված մեծ թանգարանի կառուցման համար: Թանգարանում, ըստ սենատորի, պետք է ներկայացվեն Ցեղասպանության մասին հրատարակված գրքեր, ի ցույց դրվեն 1915 թ-ին թուրքերի կողմից կատարված ոճրագործությունը վկայող փաստեր: Այդ հաստատությունում կներկայացվեն նաև Ուրուգվայի հայկական համայնքի պատմությունն ու գործունեության մասին դրվագներ: ՍԴՀԿ ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել Ուրուգվայի օրենսդիր մարմնի անդամին` նման օրինագծի մշակման համար և խոստացել հնարավորինս աջակցել այդ ծրագրի կայացմանը: