Լրահոս

14.10.2011 11:22


ՊՆ նախկին փոխնախարար. «Առաջին հերթին անմիջական հրամանատարն է պատասխանատու»

ՊՆ նախկին փոխնախարար. «Առաջին հերթին անմիջական հրամանատարն է պատասխանատու»

ՀՀ ՊՆ նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը, «7օր»–ի հետ զրույցում անդրադառնալով վերջին շրջանում հայկական բանակում արձանագրված մահվան դեպքերին, ընդգծել է՝ ոչ մարտական պայմաններում զինվորի կորուստը աննորմալ և անթույլատրելի է։

–Հրամանատարությունն ամեն ինչ պետք է անի, որպեսզի նման երևույթները չլինեն։ Բայց հաշվի առնելով, որ դա երիտասարդական կոլեկտիվ է, հաշվի առնելով այլ երկրների փորձը՝ օբյեկտիվ լինելու համար պետք է ասել, որ նման կորուստներ լինում են բոլո՛ր բանակներում։  Իհարկե, մեր բանակի հրամանատարությունն անելիքներ ունի, որպեսզի կորուստները հասցվեն նվազագույնի։ Ինչքան ես գիտեմ, վերջին ժամանակներում բավականին լուրջ կադրային փոփոխություններն են տեղի ունենում այնտեղ։ Ուզում եմ հուսալ, որ վերջապես հրամանատարությունը կղեկավարվի կարգապահական և ներքին ծառայությունների մասին կանոնադրություններով, ոչ թե սեփական ցանկություններով։ Եթե հրամանատարությունը, ղեկավարությունը հասնի դրան, որ բոլոր սպաները ղեկավարվեն կանոնադրությամբ, ես համոզված եմ, որ այդ ցավալի դեպքերը կհասցվեն նվազագույնի,–ասել է Վ. Շիրխանյանը։

Պաշտպանության նախկին փոխնախարարն ավելացրել է նաև, որ այդ կուրուստների համար պատասխանատու են դասակի հրամանատարը, վաշտի հրամանատարը, գումարտակի հրամանատարը և այսպես՝ մինչև նախարար։

–Բոլորն են պատասխանատու, բայց առաջին հերթին անմիջական հրամանատարն է պատասխանատու։ Պետք է ներքևից սկսել դա, ոչ թե՝ անպատասխանատու է նախարարը, դրա համար էլ գումարտակի հրամանատարը չի զբաղվում անձնակազմի դաստիարակությամբ։ Նախարարը պետք է հրամանատարներին դնի կանոնադրական պահանջների կատարման դաշտի մեջ։ Իր պարտականությունը դա՛ է, նրանց պարտականությունը պայքարելն է նման երևույթների դեմ և դրանք նավազագույնի հասցնելը։ Չի կարելի մի քանի դեպքի համար ասել, որ նախարարը չի տիրապետում իրավիճակին,–նշել է Վ. Շիրխանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը