Լրահոս

14.10.2011 11:14


Ժիրինովսկու անձնագիրն անվավեր է ճանաչվել

Ժիրինովսկու անձնագիրն անվավեր է ճանաչվել

Ռուսաստանի Դաշնության Օռլովի շրջանի ընտրական հանձնաժողովը անվավեր է ճանաչել Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու անձնագիրը: Հանձնաժողովը հրաժարվել է գրանցել Ժիրինովսկուն և կուսակցության 12 այլ անդամների։ Նրանք պատճառաբանել են, թե Ժիրինովսկու ամուսնության մասին կնիքը թերություններ ունի՝ նշված է ոչ թե ամուսնության, այլ Ժիրինովսկու կնոջ ծննդյան տարեթիվը:

Պետդումայում կուսակցության խմբակցության ղեկավար Իգոր Լեբեդևը Օռլովի շրջանի ընտրական հանձնաժողովի որոշումը «զառանցանք» է անվանել և միաժամանակ նշել, որ իրենք մինչև վերջ կպայքարեն այս թյուրիմացության դեմ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 4-ին:

Այս խորագրի վերջին նյութերը