ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը ՄԱԿ-ի մոդելի խորհրդաժողովը նվիրում է Անտառների միջազգային տարվան
ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակը Արտաքին գործերի նախարարության հետ կազմակերպել է ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողով` նմանակելով ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կովկասի տարածաշրջանային հանդիպումը □Կովկասյան տարածաշրջանի կանաչ գոտիներում գազերի արտանետման նվազեցման թեմայով□: Համաժողովը տեղի ունեցավ այսօր Երևանում:
Համաժողովը կազմակերպվում է Անտառների միջազգային տարվա շրջանակներում: Շուրջ 50 ուսանողներ ներկայացրին ՄԱԿ-ի անդամ պետությունները և գործընկեր միջազգային կազմակերպությունները` նմանակելով ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի աշխատանքները: Նրանք պատրաստել էին իրենք երկրների և/կամ կազմակերպությունների դիրքորոշումները համաժողովի թեմայի շուրջ:
Արտաքին գործերի նախարարության Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը ողջունեց մասնակիցներին ջերմ խոսքերով: Նա բարձր գնահատեց նման բարդ թեմա նմանակելու ուսանողների մարտահրավերը, որը, սակայն, շատ կարևոր է տարածաշրջանի ներկայիս վիճակի համար: Նա հույս հայտնեց, որ և նախապատրաստական աշխատանքները, և հենց բուն համաժողովը անգնահատելի փորձ են բոլորի համար, և հնարավորություն են տալիս տեղեկանալ ՄԱԿ-ի, ինչպես նաև համաշխարհային բնապահպանական թեժ հարցերի մասին:
ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցչի պաշտոնակատար Արմինե Հալաջյանը ասաց. □Ես տպավորված եմ նախապատրաստական ողջ գործընթացում մասնակիցների ոգևորվածությամբ: Համոզված եմ, որ սա ուսանողների համար մի եզակի հնարավորություն է ոչ միայն ՄԱԿ-ի մանդատների և ընթացակարգերի, դրանց արժեքների և նպատակների մասին ավելին իմանալու, այլև բանակցման, հաղորդակցման և համաձայնության գալու հմտությունների լավացման համար, ինչը կօգնի նրանց լինել հասարակության առավել ակտիվ անդամներ□:
Նախքան համաժողովը, անցկացվել են երեք դասընթացներ` ՄԱԿ-ի, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի գործառույթների և կառուցվածքի, ինչպես նաև Ընթացակարգային կանոնների մասին մասնակիցների գիտելիքներըզարգացնելու համար: Փորձառու դասընթացավարները և թեմատիկ փորձագետները ուսումնասիրեցին մասնակիցներին և դասակարգեցին հատուկ մշակված չափանիշներ:
ՀՀ-ում գործող համապատասխան դեսպանությունները և կազմակերպությունները աջակցեցին մասնակիցներին իրենց ուսումնասիրությունների մեջ և համապատասխան տեղեկություն տրամադրեցին մասնակիցներին, որն անհրաժեշտ էր պատվիրակներին` պատշաճ կերպով ներկայացնելու համապատասխան երկրների և/կամ կազմակերպությունների դիրքորոշումները կարևոր հարցերի շուրջ:
Օրվա վերջում բոլոր մասնակիցները ստացան գնահատանքի վկայականներ:
ՄԱԿ-ի մոդելի համաժողովները նմանակում են ՄԱԿ-ի մարմիններին, որի ընթացքում մասնակիցները ներկայացնում են ՄԱԿ-ի տարբեր անդամ պետություններ և քննարկում համաշխարհային նշանակության հարցեր: ՄԱԿ-ի շատ անդամ երկրներում, ինչպես նաև Հայաստանում այս մոդելները մեծ ժողովրդականություն են վայելում երիտասարդների շրջանում: Մասնակիցները առաջարկվող կեղծ դեպքերի շուրջ ուսումնասիրություններ են անում, ներկայացնում իրենց երկրների հայտարարությունները, սովորում ընդհանուր հայտարարի գալ, քննարկում իրենց դիրքորոշումները և ընդունում համատեղ բանաձև: