Ա. Սաքունց. «Զինված ուժերի հայեցակարգը պետք է արմատական փոփոխության ենթարկվի»
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար ԱրթուրՍաքունցը շարունակում է մնալ այն կարծիքին, որ բանակում տիրող վիճակի և կատարվող սպանությունների գլխավոր պատասխանատուն զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն է։
–Մենք հարցեր ենք բարձրացնում, առաջարկություններ ենք ներկայացնում, բայց իրավիճակն ընդհանրապես չի փոխվում,-«7օր»-ի հետ զրույցում ասել է նա։
Նրա խոսքերով՝ զինված ուժերի հայեցակարգը պետք է արմատական փոփոխության ենթարկվի։ Բանակը պետք է լինի շատ ավելի թափանցիկ հաշվետվողական, կոռուպցիան պետք է վերացվի, իսկ բիզնեսի շահեր հետապնդող գեներալիտետը պետք է հեռանա զինված ուժերի գործերից։
Ըստ նրա՝ նախկին դատապարտված սպաներն այլևս չպետք է վերադառնան զինված ուժեր, և մեծ ուշադրություն է պետք դարձնել ռազմական ակադեմիաներին, որտեղ կրթության վիճակը շատ մտահոգիչ է։ Նա նշել է նաև զինվորական օմբուդսմենի կառույցի անհրաժեշտության մասին։
Ա. Սաքունցն ընդգծել է, որ դեռևս 2000թ. պետք է հայեցակարգ մշակվեր 2006թ. սպասվող զինվորների թվաքանակի նվազման առնչությամբ, և քայլեր էր պետք ձեռնարկել պրոֆեսիոնալ բանակին անցում կատարելու ուղղությամբ։
–Այժմ ավելի շատ աշխատում են եղածը պահպանելու վրա,–նշել է նա։
Ա. Սաքունց. «Զինված ուժերի հայեցակարգը պետք է արմատական փոփոխության ենթարկվի»
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը շարունակում է մնալ այն կարծիքին, որ բանակում տիրող վիճակի և կատարվող սպանությունների գլխավոր պատասխանատուն զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն է։