Լրահոս

14.10.2011 10:08


Ահազանգ բնապահպաններից. «Թռչկանի ջրվեժը վտանգված է»

Ահազանգ բնապահպաններից. «Թռչկանի ջրվեժը վտանգված է»

«Ռոբշին» ՍՊԸ–ն, մի քանի  ամիս առաջ  համապատասխան լիցենզիա ստանալով կառավարությունից Թռչկանի ջրվեժի տարածքում՝ Չիչխան գետի հունի վրա, 1050 կիլովատ դրվածքային հզորությամբ փոքր հիդրոէլեկտրակայան է կառուցում։

Բնապահպանները պնդում են, որ ՀԷԿ-ի կառուցման հետևանքով գետի հունը կփոխվի, և զգալի վնաս կհասցվի ջրվեժին ու տարածքի կենսաբազմազանությանը։ Նրանք նաև պնդում են, որ ՀԷԿ-ի կառուցումը վտանգում է Թռչկանի ջրվեժի բուն գոյությունը: Նշենք, որ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում ընդգրկված է նաև Թռչկանի ջրվեժը:

Բնապահպանները պատրաստվում են դատական ճանապարհով հասնել ՀԷԿ-ի կառուցման կասեցմանը, քանի որ հայտնաբերել են մի շարք հակասություններ ու խախտումներ:

Շիրակի մարզում ջրվեժի ճակատագրով մտահոգ մի խումբ քաղաքացիներ ստեղծել են «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնող խումբ, որին միացել են տասնյակ հասարակական կազմակերպություններ։ Բացի դա, բնապահպանները, այդ թվում նաև մի խումբ երիտասարդներ, ի նշան բողոքի  արշավ էին կազմակերպել դեպի Թռկան ջրվեժ և նշել, որ Թռչկանի ջրվեժը Չի լռելու։

Երկու օր է արդեն՝ «Պահպանեք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնող խումբը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հաղորդագրությունների գրոհ է սկսել վարչապետ Տիգրան Սարգսյանի էջին:

Այս խորագրի վերջին նյութերը