Այսօր Երևանում կմեկնարկի ԱՊՀ պետությունների ՆԳ նախարարների խորհրդի հերթական նիստը
2011 թ. հոկտեմբերի 14-ին կայանալիք Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար հոկտեմբերի 13-ին Երևան ժամանեցին Ադրբեջանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունների և ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգման բյուրոյի պատվիրակություններն ու պաշտոնատար անձինք:
Նիստի ընթացքում կքննարկվեն հանցավորության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից երկրների ներքին գործերի մարմինների հետագա համագործակցության կատարելագործմանն ու համակարգմանը վերաբերող հարցեր:

ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչություն