Լրահոս

13.10.2011 17:45


Հայաստանում կանցկացվի ԱՊՀ երկրների երիտասարդ աստղագետների կոնֆերանս

Նոյեմբերի 21-25-ին Երևանում տեղի կունենա ԱՊՀ երկրների ուսանողների և երիտասարդ գիտնականների կոնֆերանս «Երկնքի իրական և վիրտուալ ուսումնասիրություններ» թեմայով, որի ընթացքում կքննարկվեն ինչպես աստղագիտական նորագույն արդյունքներն ու տվյալները, այնպես էլ շրջահայությունները, տվյալների շտեմարանները և վիրտուալ աստղադիտարանները: Կոնֆերանսը կազմակերպվում է առաջին տիեզերական թռիչքի 50-ամյա միջոցառումների շրջանակներում, ինչպես արդեն հայտարարվել էր: Կոնֆերանսին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Վրաստանի 50 ուսանողներ և երիտասարդ գիտնականներ, ինչպես նաև եվրոպացի և ռուս դասախոսներ, որոնք կկարդան հրավիրված դասախոսություններ: Ուսանողները ելույթ կունենան իրենց մագիստրոսական կամ թեկնածուական թեզերի և հետազոտությունների թեմաներով: Կանցկացվեն նաև գործնական պարապմունքներ, կկազմակերպվի այցելություն Բյուրականի աստղադիտարան: Պաշտոնական լեզուներն են անգլերենը և ռուսերենը: Կոնֆերանսը ֆինանսավորվում է ռուս-հայկական համագործակցության հիմնադրամի կողմից:

Այս խորագրի վերջին նյութերը