2019 թ-ին Եղեգնաձորում դաժանաբար ծեծի ենթարկված և գրեթե չորս տարի կոմայի մեջ գտնվող Հայոց բանակի փոխգնդապետ՝ Արա Մխիթարյանի գործով տևական ժամանակ արձանագրվում է տեղաշարժ:
Բանն այն է, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ դատախազությունը և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները փոխգնդապետ՝ Արա Մխիտարյանի, ըստ էության, ծեծի գործով՝ օրենքով, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն իրականացնելու նպատակով՝ զինծառայողներ՝ Լևոն Հարությունյանի, Մխիթար Մելքոնյանի և Մարիամ Հունանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու նպատակով համապատասխան որոշումներով քրեական վարույթի շրջանակներում առաջադրում են մեղադրանքներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ (սուտ մատնություն) հոդվածով (գործող ՀՀ քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածով):
Անընդունելի և դատապարտելի ենք համարում Հայոց բանակի զինծառայողների հանդեպ «ընտրովի արդարադատության» դրսևորումները, որոնք իրականացվում են վերջին ժամանակահատվածում:
Հ.Գ. «Հայոց բանակում բոլորն են մեղավոր, բացի ՊՆ նախարար՝ Սուրեն Պապիկյանից»։
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության ֆեյսբուքյան էջից
«Ընտրովի արդարադատությունը» հասավ Հայոց բանակին